Առնվազն 131 մարդ Է զոհվել Ինդոնեզիայի Լոմբոկ կղզու շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին հայտնել Է Associated Press գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին: Ավելի վաղ հաղորդվել Էր 105 զոհվածների մասին:
Գործակալության հաղորդագրության մեջ նշվում Է, որ, ինդոնեզական իշխանությունների տվյալներով, ավելի քան 150 հազար բնակիչներ տարերքի հարվածի պատճառով հարկադրված են եղել լքել իրենց տները: Ավելի վաղ Ինդոնեզիայի տարերային աղետների հետեւանքների վերացման գործակալությունում հայտնել են, որ երկրաշարժի հետեւանքով անօթեւան Է մնացել 70 հազար մարդ, ավերվել են տասնյակ հազարավոր տներ: Բացի այդ, 236 բնակիչներ լուրջ վնասվածքներ են ստացել:
Ելույթ ունենալով բրիֆինգում՝ այդ գերատեսչության ներկայացուցիչը նշել Է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, եւ տարերքի հետեւանքով զոհվածների ու տուժածների թվաքանակը կարող Է աճել:
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տեղեկատվությամբ՝ օգոստոսի 5-ին Լոմբոկ կղզում տեղի Է ունեցել 6,6 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր Մատարամ քաղաքից (319 հազար բնակիչ) 49 կմ հյուսիս-արեւելք ընկած շրջանում: Օջախը 10 կմ խորության վրա Էր: Իշխանությունները նախազգուշացրել Էին ցունամիի սպառնալիքի մասին, որը օգոստոսի 6-ին հանվել Է։
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44