ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովըչի կարծում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը կարող է խոչընդոտ հանդիսանալ դատաքննությանը:
«Արմենպրես»–ի հետ զրույցում Շարմազանովը նշեց, որ գնալով իր մոտ ամրապնդվում է այն մտահոգությունը, որ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կալանավորումը ունի քաղաքական դրդապատճառներ:
Անդրադառնալով Գլխավոր դատախազության կողմից ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների միջնորդության մերժմանը, ԱԺ նախագահի տեղակալը նշեց, որ Գլխավոր դատախազության պատճառաբանությունը համոզիչ չէր:
«Կարծում եմ, որ գնալով այն մտահոգությունը և մտավախությունը, որ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կալանավորումը ունի քաղաքական դրդապատճառներ և, ինչու չէ, նաև անձնական վենդետայի միտումներ, աստիճանաբար արմատավորվում է:
Եվ այսօր Գլխավոր դատախազության պատճառաբանությունը համոզիչ չէր: Ես չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատումը կարող է խոչընդոտ հանդիսանալ գործի քննությանը, որովհետև Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չի եղել և վերադարձել է Հայաստան և 46 պատգամավորի միջնորդությունը մերժելը անհասկանալի եմ համարում: Այն պատճառաբանությունները, որոնք ներկայացրել է Գլխավոր դատախազությունը, ինձ համար բավարար և հիմնավորված չեն»,- ասաց Շարմազանովը:
Հարցին` թե Հանրապետական կուսակցությունը ինչ քայլեր է ձեռնարկելու այս կապակցությամբ, Շարմազանովը պատասխանեց. «Նախ սպասենք Վերաքննիչ դատարանի որոշմանը, այնուհետև կքննարկենք հետագա մեր քայլերը»:
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը կքննվի օգոստոսի 9-ին:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15