ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության hասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով դեսպանին՝ նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստանի և Լիբանանի միջև առկա համագործակցությունն ու դրանում լիբանանահայ համայնքի դերակատարումը և համոզմունք հայտնել, որ հայ-լիբանանյան պատմական բարեկամությունն ունի նոր հարթություններ թևակոխելու մեծ ներուժ։
Դեսպան Մայա Դաղերը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ երկու ժողովուրդների միջև հաստատված պատմական և ջերմ հարաբերություններն իրենց մեջ ամբարում են համագործակցության բազմաթիվ հեռանկարներ։ Դեսպանը բարձր է գնահատել օրինականության հաստատման և կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ՀՀ կառավարության ջանքերը և ընդգծել, որ Հայաստանում ուրվագծվող փոփոխությունները դրական ազդակ են հանդիսանում լիբանանցի ներդրողների համար։
Սուրեն Պապիկյանն իր հերթին խիստ կարևոր է համարել փոխշահավետ ներդրումային նոր միջավայրի ձևավորմանն ուղղված ջանքերի գործադրումը։ Նախարարը վստահեցրել է, որ Հայաստանի կառավարությունը երաշխավորում է օտարերկյա ներդրողների պաշտպանվածությունը օրենքով։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկվել են նաև հայ-լիբանանյան ապակենտրոնացված համագործակցության, երկու երկրների վարչատարածքային միավորումների միջև կապերի խորացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում առկա ներուժի բացահայտմանն ու խոչընդոտների հաղթահարմանն ուղղված հարցեր։
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02