«Տնտեսական համագործակցության կազմակերպության» (ՏՀԿ-ECO) գլխավոր քարտուղար, Իրանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեպսան Իբրահիմ Աքչան հայտնել է, որ Իրանը շատ լուրջ սպասելիքներ ունի Թուրքիայից ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ վերսկսված տնտեսական պատժամիջոցների հաղթահարման հարցում:
Իրանի մայրաքաղաք Թեհրանում ՏՀԿ-ի կենտրոնական գրասենյակում ելույթ ունենալիս՝ Աքչան ներկայացրել է, թե ինչպես են Իրանի նկատմամբ ԱՄՆ կիրառած սահմանափակումներն ազդել Թուրքիա-Իրան հարաբերությունների վրա:
«Այս իմաստով իրանցիները շատ լուրջ սպասելիքներ ունեն: Նախկինում, երբ Իրանի նկատմամբ էմբարգո (արգելք) էր կիրառվում, մեծ ակնկալիքներ կային Թուրքիայից: Առաջիկայում ևս կրկին որոշակի հույսեր կկապվեն Թուրքիայի հետ»:
Աքչան նաև նշել է, որ Իրանի տնտեսությունը ծայրաստիճան խոցելի վիճակում է: Եվ քանի որ Իրանն ինտենսիվ տնտեսական կապեր ունի ՏՀԿ անդամ երկրների հետ, ուստի այդ երկրներին նույնպես անհանգստացնում է առկա վիճակը:
ՏՀԿ-ի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած արարողության ժամանակ ՏՀԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը փոխանցվել է Իրանը ներկայացնող Հադի Սյուլեյմանփուրին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի, Իրանի և Պակիստանի կողմից 1985թ. հիմնադրված ՏՀԿ-ի անդամների թիվը Խորհրդային միության փլուզումից հետո Աֆղանստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի մասնակցությամբ հասել է 10-ի:
ermenihaber.am
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15