Թավշյա, ոչ բռնի հեղափոխության միջոցով հաստատված իշխանության՝ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի բացահայտմանն ուղղված քայլերը ԵՄԿ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արա Կետիկյանին գոհացնում է։ «Շատ ճիշտ քայլեր են կատարում։ Սա իմ անձնական կարծիքն է: Դա պետք է շարունակական լինի։ Ի վերջո, իրականությունը պետք է բացահայտվի»,- նշեց Արա Կետիկյանը։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վերջինս նշեց, որ միությունում հարցի վերաբերյալ քննարկում տեղի չի ունեցել։ ԵԿՄ-ն Մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ իշխանությունների քայլերի վերաբերյալ միասնական գնահատական չունի․ «Երբ համագումար կանենք, համագումարի աշխատանքները կավարտվեն, քննարկում կանենք և պաշտոնապես կհայտնենք մեր տեսակետը»։

«Սա մեծ ողբերգություն է մեր ազգի համար, մարդիկ են զոհվել։ Իհարկե, կարելի էր անել ամեն ինչ, որպեսզի դա չլիներ։ Այդ օրվա իշխանությունների պահվածքը ադեկվատ չի եղել»,- ասաց Կետիկյանը և ավելացրեց՝ անհամբեր սպասում են, որ ի վերջո դատական մարմինները իրենց վերջնական գնահատականը տան կատարվածին՝ վճռի տեսքով։
Կետիկյանի խոսքերով՝ Մարտի 1-ի ժամանակ շատ երկրապահներ գտնվել են հենց ժողովրդի կողքին՝ որպես անհատներ, միությունը քաղաքականացված չէ, ասում է ԵԿՄ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը։ «Մեր միությունը մարտի 1-ին կոնկրետ հրահանգ չի տվել՝ լինել ժողովրդի կողքին, թե ոչ։ Բայց շատ երկրապահներ, իմ ընկերները եղել են ժողովրդի կողքին»,- ընդգծեց ԵԿՄ-ականը։
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15