ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն օգոստոսի 8-ին ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել նաև հատուկ խորհրդատու Ջեֆ Փարետչանը, պետական կառավարման ոլորտի մասնագետ Բելլա Մարգարյանը և ապակենտրոնացման ոլորտի մասնագետ Արթուր Դրամփյանը։
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը Հայաստանում տեղական ինքնակառավարման բարեփոխումներին օժանդակելու, տնտեսական և ենթակառուցվածքային մի շարք ծրագրեր նախաձեռնելու ու կյանքի կոչելու համար։ Նախարարը հավաստիացրել է, որ Հայաստանի կառավարությունը հաստատակամ է շարունակել ապակենտրոնացման բարեփոխումները և կգործադրի անհրաժեշտ բոլոր ջանքերը բարեփոխումների հետագա սահուն ընթացքն ապահովելու գործում։
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, բարձր է գնահատել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջև առկա համագործակցության մակարդակը և ընդգծել, որ գործակալությունը, հավատարիմ մնալով Հայաստանում ընթացող վարչատարածքային բարեփոխումներին աջակցելու իր հանձնառությանը, պատրաստակամ է սատարել այս բնագավառում կառավարության նախաձեռնություններին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տեղական ինքնակառավարման կարողությունների ընդլայնմանը, վարչական լիազորությունների պատվիրակմանը, համայնքներում մասնակցային արդյունավետ ու հաշվետու կառավարմանը, ինչպես նաև ապակենտրոնացման ճանապարհային քարտեզի առանձին բաղադրիչներին վերաբերող հարցեր։
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02