Փաշինյանի կառավարությունում ԱԱՀ-ով հավանության է արժանացել 4 ծրագիր՝ 5,26 միլիարդ դրամ ընդհանուր ներդրումային ծավալով
09.08.18 | 11:51
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց՝ մաքսային ազատումների գործիքով, որ 2015 թվականի սեպետմբերից է գործադրվել, մինչև 2018 թվականի այս օրը հավանության է արժանացել շուրջ 68 ծրագիր։
«Ընդհանուր ներդրումային փաթեթը եղել է 668 միլիոն դոլարի չափով, ներկրվող սարքավորումները, որոնք որ պետք է համապատասխանեն այն պահանջներին, որ սրանք չեն կարող Եվրասիական տնտեսական միության տարածքում արտադրվեն կամ առնվազն այն ծավալով արտադրվեն, որ բավարարում է ներդրողների պահանջներին, 84 միլիարդ դրամ է »,- ասաց Ա. Մինասյանը։
Նրա խոսքով՝ ծրագրով նախատեսված աշխատատեղերի թիվը 6 հազար 214 է եղել։
«Մոնիտորինգը ցույց է տվել, որ այս պահի դրությամբ ստեղծվածները 4 հազար 45-ն են»,- ասաց նա։
Արծվիկ Մինասյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության կողմից հավանության է արժանացել վեց ծրագիր։
«Ընդհանուր ներդումները կազմել են 42 միլիոն դոլար , ներկրվող սարքավորումների ընդհանուր արժեքը՝ 12 միլիարդ դրամ և ծրագրով նախատեսված աշխատատեղերի թիվը՝ 609»,- ասաց Ա. Մինասյանը։
Նա ասաց, որ Փաշինյանի կառավարության ժամանակ ԱԱՀ-ով հավանության է արժանացել 4 ծրագիր՝ 5,26 միլիարդ դրամ ընդհանուր ներդրումային ծավալով.
«Որտեղ սարքավորումները 1,87 միլիարդ դրամի չափով են»,-ասաց Մինասյանը։