ՆԱՏՕ-ն պաշտպանել է Ռուսաստանի նկատմամբ Սոլսբերիում միջադեպի առնչությամբ նոր սահմանափակող միջոցների մասին ԱՄՆ-ի որոշումը՝ պատժամիջոցների ռեժիմը համարելով ՌԴ-ի նկատմամբ ճնշում գործադրելու կարևոր գործիք: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր գրասենյակի պաշտոնյան, որը չի ցանկացել հայտնել անունը:
«Պատժամիջոցները կարևոր միջոց են միջազգային հանրության համար պահպանելու Ռուսաստանի նկատմամբ ճնշումը՝ նրա կողմից իր պարտավորություններին հետևելու համար: Սոլսբերիում հարձակման վերաբերյալ ՆԱՏՕ-ի դիրքորոշումը հստակ ներկայացված է դաշինքի բրյուսելյան գագաթնաժողովի հռչակագրում»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները:
ԱՄՆ վարչակազմը չորեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ բրիտանական Սոլսբերի քաղաքում քիմիական զենք կիրառելու համար:
NBC հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ պատժամիջոցների առաջին փաթեթը ենթադրում է ՌԴ էլեկտրոնային սարքերի և երկակի օգտագործման համար նախատեսված պարագաների արտահանման արգելք, երկրորդ փաթեթը կարող է ներառել դիվանագիտական հարաբերությունների մակարդակի նվազեցում, ԱՄՆ «Աերոֆլոտ»-ի թռիչքների արգելք և ամերիկյան արտահանման գրեթե ամբողջական դադարեցում: Ռուսաստանը կարող է խուսափել պատժամիջոցների երկրորդ ալիքից, եթե երաշխավորի ապագայում քիմիական զենքի չկիրառումը:
Բացի այդ, անցած շաբաթ ամերիկյան Կոնգրեսում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծ է ներկայացվել, որով ենթադրվում են պատժամիջոցներ ՌԴ նոր պետական պարտքի և պետական բանկերի դեմ:
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44