Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն ու ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը քննարկել են հայ-բելառուսական հարաբերությունների ընդլայնման նախադրյալները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում:
«Օգոստոսի 10-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Ալբերտ Բաբայանը և Հակոբ Ավագյանը, այլ պաշտոնատար անձինք։
Նախարարը կարևորել է հայ-բելառուսական առևտրատնտեսական կապերը, շնորհակալություն հայտնել Սևան ազգային պարկում հիմնված հայ-բելառուսական բարեկամության այգու համար, որտեղ Բելառուսից բերված մի քանի հազար սոճի է տնկվել։ Արծվիկ Մինասյանը նաև նշել է այն մեծ պոտենցիալը, որը կա և կարող է նոր մակարդակի բարձրացնել երկու բարեկամ և գործընկեր երկրների միջև տնտեսական հարաբերությունները։
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, անդրադարձել մի խումբ հարցերի, որոնք կարող են աշխուժացնել գործարար հարաբերությունները Հայաստանի և Բելառուսի միջև։
Հանդիպմանը խոսվել է մի շարք բիզնես-ծրագրերի գործարկման տարբերակների մասին, անդրադարձ է եղել ներդրումների խթանման, թեթև արդյունաբերության, որակի ենթակառուցվածքների, ստանդարտացման ոլորտներում փոխգործակցության, փորձի փոխանակման հնարավորությունների մասին։ Նշվել է հայ-բելառուսական գործարար ասոցիացիաների ստեղծման անհրաժեշտությունը, որը երկուստեք կակտիվացնի բիզնես կապերը։ Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի օրակարգային հարցերին և Երևանում նախանշվող հերթական նիստի աշխատանքներին»,- ասված է հաղորդագրությունում:
Կողմերը պայմանավորվել են աշխատանքային հանդիպումների մասին և ևս մեկ անգամ հավաստել համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը:
22:22
21:52
21:35
18:55
18:38
18:15
15:19
15:04
14:55
14:38
14:15
13:56
13:43
13:19
13:04
12:44
12:36
12:14
11:05
10:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 |
09:44
09:32
09:18
09:01
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:49
09:35
09:17
09:01
09:45
09:35
09:18
09:02
09:56
09:44
09:32
09:17
09:02
09:58
09:45
09:34
09:18
09:02
09:53
09:42
09:27
09:53
09:38
09:27
09:15
09:02
09:58
09:46
09:38
09:26
09:15
09:02
09:46
09:33
09:16
09:03
09:53
09:36
09:28
09:17
09:02