«Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային համարում կարդում ենք. «Պահածոների արտադրությամբ զբաղվող «Արտաշատի պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերությունը, այլ կերպ ասած` «Արտֆուդ»-ը, ավելի քան երկու ամիս է, ինչ չի կարողանում մասնակցել պետական գնումների գործընթացին։ Ասել է թե՝ «Արտֆուդ»-ը հերթական անգամ հայտնվել է ՀՀ ֆինանսների նախարարության սեւ ցուցակում։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը պետական գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում հայտնվել է հունիսի 9-ին եւ շարունակելու է մնալ մինչեւ 2020 թվականի հունիսի 9-ը։
Պատճառն այն է, որ պահածոների արտադրությամբ եւ վաճառքով զբաղվող «Արտֆուդ»-ը խախտել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետը։ Այլ կերպ ասած՝ ընկերությունը խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը։
Հիշեցնենք՝ «Արտֆուդ» ընկերությունը Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի բիզնեսն էր։ Այս ընկերությունում նրա գործընկերը ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի որդին էր՝ Վաչագան Կարապետյանը: Նրանք ընկերությունում ունեին հավասարաչափ բաժնեմասեր: Բայց նախորդ տարվա ընթացքում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Հովիկ Աբրահամյանը վաճառել է իր բիզնեսը, այդ թվում` «Արտֆուդ»-ի՝ իրեն պատկանող բաժնեմասերը: Իսկ «Ավիլոն» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավագումյանի նախաձեռնությամբ հայաստանյան «Էմ Բի Կապիտալ» ընկերությունը ձեռքբերեց Արտաշատի պահածոների գործարանի բաժնետոմսերի 75 տոկոսը։
Նշենք, որ Կամո Ավագումյանը ՌԴ-ում «Մերսեդես» ապրանքանիշի պաշտոնական, ինչպես նաեւ ՌԴ գլխավոր դատախազությունում ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչն է:
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
13:13
12:58
12:35
12:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02