Հաշվի առնելով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անձեռնմխելի է, Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13-ին որոշում է կայացրել բավարարել պաշտպանների բողոքը և նրան ազատ արձակել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռոբերտ Սահակյանը: Նրա խոսքով`պաշտպանական կողմը բավարարված է դատարանի որոշումից:
«Չի կարող անձը ենթարկվել քրեական հետապնդման և պատասխանատվության իր պաշտոնավարման և պաշտոնավարությունից հետո, եթե նրա գործողությունները բխել են իր կարգավիճակից»,- ասաց Սահակյանը:
Լրագրողների հարցին, թե արդյոք կարելի է ենթադրել, որ առաջին ատյանի դատարանի որոշումը` կալանքը, որպես խափանման միջոց ընտրելը հակաօրինական է, պաշտպանը դրական պատասխանեց. «Եթե անձեռնմխելիության հարցը այսպես լուծվեց, ապա մնացած հարցերին դատարանը չպետք է անդրադառնար»,- նշեց պաշտպանը:
Խոսելով հետագա իրենց քայլերի մասին, պաշտպանը ասաց, որ սպասում են նախաքննական մարմնի գործողություններին:
« Կարծում եմ, որ նախաքննական մարմինը կբողոքարկի դատարանի այս որոշումը Վճռաբեկ դատարանում»,- ասաց Ռոբերտ Սահակյանը:
Պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք, որ մեղադրանքը կարճվի անձի անձեռնմխելիության հիմքով, փաստաբանը չբացառեց այս սցենարը:
2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել էին կալանավորման որոշումը:
12:34
12:33
12:27
12:16
12:02
11:44
11:28
11:05
10:33
10:17
10:00
09:42
09:14
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03