Sydney Guitar Festival փառատոնում 457 մարդ Էլեկտրակիթառներով միաժամանակ կատարել Է AC/DC խմբի Highway to Hell կոմպոզիցիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
The Choirboys-ի ավստրալացի կատարողները ռիթմը տվել են բեմից, իսկ մնացած երաժիշտները եղել են ունկնդիրների բազմության մեջ: Նրանք նվագել են մեղեդին՝ օգտագործելով հատուկ ուժեղարարներ, որոնք կարելի Էր ստանալ միայն գրանցվելուց եւ երաժիշտներից դրամահավաքի հաշվին 45 դոլար վճարելուց հետո:
Այսպիսով, պաշտոնական համաշխարհային ռեկորդ Է սահմանվել ամենամեծ մեծ թվով այն մարդկանց ցուցանիշով, որոնք միաժամանակ նույն մեղեդին են կատարել Էլեկտրակիթառներով:
Նախորդ ռեկորդը 2013 թվականին սահմանվել Էր Հնդկաստանում: Այն ժամանակ հարյուրավոր երաժիշտներ Knocking On Heavens Door երգը կատարել Էին Guns N՚ Roses-ի տարբերակով:
Հնդկաստանի փառատոնում հավաքված բոլոր միջոցները օգտագործվել Էին բարեգործական նպատակներով՝ օգնություն անօթեւաններին եւ կարիքավորներին: Սիդնեյում միջոցառման մասնակիցները խոստացել են վարվել նույն ձեւով:
AC/DC-ը (անգլերեն՝ alternating current/direct current՝ «փոփոխական հոսանք/մշտական հոսանք) ավստրալական ռոք խումբ Է, որը Սիդնեյում 1973 թվականին ստեղծվել Է Շոտլանդիայից սերված Մալքոլմ եւ Անգուս Յանգ եղբայրների կողմից:
Այնպիսի խմբերի հետ միասին, ինչպիսիք են՝ Led Zeppelin-ը, Deep Purple-ը, Queen-ը, Iron Maiden-ը, Scorpions-ը, Black Sabbath-ը, AC/DC-ը հաճախ համարում են հարդ-ռոքի եւ հեւի-մետալի պիոներներ: Իսկ երաժիշտներն իրենք իրենց երաժշտությունը համարել են ռոք-ն-ռոլ:
Կոլեկտիվն ամբողջ աշխարհում վաճառել Է ալբոմների 200 միլիոնից ավելի օրինակ, ներառյալ 72 միլիոնը՝ ԱՄՆ-ում: Ամենահաջողված ալբոմը՝ Back in Black-ը, ավելի քան 22 մլն օրինակով վաճառվել Է ԱՄՆ-ում եւ ավելի քան 42 միլիոն օրինակով` նրա սահմաններից դուրս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15