ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների հետ, որին մասնակցել է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Ողջունելով գործընկերներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը դրական է գնահատել նախարարներ-մարզպետներ ձևաչափով խորհրդակցությունների արդյունքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը և հավելել, որ պարբերական աշխատանքային խորհրդակցությունները խթան են հանդիսանում առկա հիմնախնդիրների արագ և հասցեական լուծման գործում։ Միաժամանակ Սուրեն Պապիկյանը նաև հարկ է համարել մարզպետներին հիշեցնել բացառապես պետական շահերով առաջնորդվելու և ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին հավատարիմ մնալու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տրված հանձնարարականի մասին և հորդորել պաշտոնական դիրքն ու ռեսուրսները ծառայեցնել ի շահ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի։ Իր հերթին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը՝ մարզպետների հետ խորհրդակցությանը մասնակցելու հնարավորության համար և նշել, որ արդեն ավանդական դարձած հանդիպումների նման ձևաչափը մեծապես նպաստում է առողջապահական մարզային կառույցների հետ աշխատանքի որակական բարելավմանը: Նախարար Արսեն Թորոսյանը մարզպետներին նաև խնդրել է մարզային առողջապահական բուժհաստատություններին հանձնարարել առավել ակտիվ և ուղիղ համագործակցել ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ՝ կազմակերպության հնարավորություններն առավել լիարժեք և արդյունավետ օգտագործելու համար։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքների վարչական տարածքում գտնվող հողերի վարձակալությամբ տրամադրման և վարձակալական վճարների հավաքագրման գործընթացին, ինչպես նաև մարզում առաջնային լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագրերի իրականացման ընթացակարգերին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Դիլիջան համայնքում սույն թվականի սեպտեմբերի 9-ին կայանալիք «Մշակութային վերածնունդ» արհեստների և արվեստների համահայկական փառատոնի անցկացմանն ու սեպտեմբերի 15-ին կայանալիք «Մաքուր մոլորակ» միջոցառմանը պատշաճ կերպով մասնակցելու նպատակով նախապատրաստական աշխատանքներին։ Ավարտին նախարար Սուրեն Պապիկյանը մտահոգություն է հայտնել մարզերում կարկտահարության հետևանքով գյուղացիներին պատճառված վնասի գույքագրման ընթացքի վերաբերյալ և կոչ արել ակտիվացնել նրանց համար աջակցության մեխանիզմներ գտնելու աշխատանքները։ Նախարարը նաև մարզպետներին հանձնարարել է անհրաժեշտ վարչական և տեխնիկական միջոցառումներ ձեռնարկել գալիք «Մաքուր Հայաստան» և «Մաքուր մոլորակ» համապետական շաբաթօրյակներին պատշաճ ներկայանալու և մասնակցելու համար, ինչպես նաև աշխատանքներ տանել անկախության տոնին նվիրված միջոցառումներն ըստ արժանվույն կազմակերպելու ուղղությամբ։ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
www.aravot.am
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15