Բրիտանական «The Guardian» թերթի Մերձավոր Արևելքի թղթակից Մարտին Չուլովն անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններում ծագած լարվածությանը: Ըստ նրա՝ հարաբերությունների այդ ճգնաժամը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև եղած թյուրըմբռնման հետևանք է:
Նախագահների հանդիպումը կապված է եղել Իսրայելում Թուրքիա քաղաքացի Էբրու Օզքանի և ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ազատ արձակման հետ:
«Անկարայում հեղինակություն վայելող պաշտոնյանների հետ մտերմիկ հարաբերություններ ունեցող մի թուրք դիտորդ ասել է, որ Թրամփի և Էրդողանի միջև զրույցը սխալ է ընկալվել ԱՄՆ նախագահի կողմից»,- գրում է Չուլովը:
Թրամփը հավատացել է, որ թուրք գործընկերոջ (խմբ. Էրդողան) հետ համաձայնության են եկել ամերիկացի հոգևորականին ազատ արձակման հարցում: Մինչ այդ Թրամփը կոչ էր արել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին ազատ արձակել Օզքանին, որից հետո վերջինս բաց էր թողնվել:
Իսկ Էրդողանը Բրանսոնին ազատ արձակելու փոխարեն բանտարկությունը փոխարինել էր տնային կալանքով:
Աղբյուրում նշվում է, որ Էրդողանը Թրամփից օգնություն է խնդրել Իսրայելում կալանավորված Էբրու Օզքանի հարցով:
Թրամփը ասել է, որ նախ իրենցից սպասում է ամերիկացի քահանայի նկատմամբ ուշադրություն, որից հետո Էրդողանը պատասխանել է «լավ»՝ նկատի ունենալով «նրա հետ կապված աշխատանքներ ենք տանում»:
Հարկ է նշել, որ Թրամփին աջակցող ավետարանչականների համար Բրանսոնի ազատ արձակումը կարևոր է եղել:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01