Հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղի ունեցած միջադեպի առթիվ, մեկ անձ ձերբակալվել է։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի առթիվ. մեկ անձ ձերբակալվել է: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նախնական տվյալներով՝ 2018թ. օգոստոսի 14-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սիմոն Վրացյան փողոցի թիվ 90 շենք հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենքի դիմաց մի խումբ անձինք աղմկել և հայհոյանքներ են հնչեցրել, ինչի կապակցությամբ բնակիչներից մեկը կոչ է արել դադարեցնել աղմուկը, որից հետո ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք վիճաբանել են նրա հետ և բռնություն գործադրել՝ հարվածելով բնակչի մարմնի տարբեր մասերին:
Ծեծկռտուքին միջամտել է ոստիկանության աշխատակիցը, որը ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկին բերման է ենթարկել ոստիկանության բաժին։ Նրանց հետևել են երկու անձ և, մուտք գործելով ոստիկանության վարչական շենք, բռնություն գործադրել ոստիկանության աշխատակցի նկատմամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով վերջինիս մարմնի տարբեր մասերին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Օգոստոսի 14-ին մեկ անձ ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15