ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը մտահոգություն է հայտնել նպաստների համակարգում առկա թերությունների վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թանդիլյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տարածած տեսաուղերձում նշել է, որ ներկայումս նպաստների համակարգը մեծ հաշվով չի ծառայում իր նպատակին:
Նախարարը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ նպաստ պետք է ստանա այն քաղաքացին, ով իրապես ունի պետության աջակցության կարիքը: Թանդիլյանի խոսքով` նպաստ ստացողների 12-ից 15 տոկոսը ոչ հասցեական նպաստառուներ են:
«Սա ամենևին չի նշանակում, որ կա օրենքի խախտում: Սա նշանակում է, որ այս քաղաքացիները նպաստները ստանում են՝ ապահովելով այն տեղեկատվությունը, որն իրենցից ակնկալվում է: Բայց որքանով են այդ նպաստները հասցեական , որքանով այդ հարգարժան քաղաքացիները ունեն նպաստի կարիք: Օրինակ` երբ մենք ստանում ենք վարկային պատմության, ավանդի մասին տեղեկանք, մենք իմանում ենք, որ քաղաքացին ունի 16 միլիոն դրամ վարկ և նա ամեն ամիս փակում է 100 հազար դրամ իր վարկի համար: Եվ այդ քաղաքացին ստանում է ամեն ամիս 18 հազար դրամ նպաստ: Ինչպես եք կարծում՝ պետության, կառավարության և մեր նախարարության համար գոնե հարց չպետք է առաջանա, թե ինչպես է քաղաքացին ի վերջո կարողանում ամեն ամիս փակել 100 հազար դրամ վարկ, երբ նա նպաստառու է և ստանում է պետությունից 18 հազար դրամ»,- ասաց Թանդիլյանը:
Թանդիլյանը նշեց, որ 15 տոկոս ոչ հասցեական նպաստների մասին խոսելիս պետք է հասկանալ, որ դա նպաստի բյուջեի 20 տոկոսն է:
«Դա նշանակում է, որ հարկատուի վճարած գումարները չեն ծախսվում հասցեական , ինչն ինձ համար անթույլատրելի է»,- ընդգծեց Թանդիլյանը:
Նախարարը նշեց, որ համակարգը հստակեցնելու, պարզեցնելու կարիք ունի, և նախարարության նպատակն է համակարգը բաց և հասցեական դարձնելը:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15