Կառավարության հերթական նիստին տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ մշակվել է Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման նախագիծը:
Այսպիսով՝ նա նշեց, որ ընտրություններն անցկացնելու համար կառավարության պահուստային ֆոնդից ոստիկանությանը նախատեսվում է տրամադրել 87 միլիոն 666 հազար դրամ և ընտրության օրը որոշվելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին, և ընտրությունների օրը նշանակվելու է այն հրապարակվելուց հետո՝ 30-40 օրվա ընթացքում:
Վարչապետը հետաքրքրվեց, թե արդյոք Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեխնիկապես պատրա՞ստ է ընտրություններին, նախարարը դրական պատասխան տվեց: «Իսկ բարոյահոգեբանական առումո՞վ»,-ասաց վարչապետը, և Սուրեն Պապիկյանը նշեց, թե կարծում է՝ այո:
«Դուք գիտեք, որ մեր կառավարության օրոք տեղի ունենալիք առաջին այս մասշտաբի ընտրություններն են, և հույս ունեմ, որ բոլորս գիտակցում ենք՝ այս ընտրությունները պետք է լինեն բացառիկ օրինականության, թափանցիկության և արդարության սկզբունքով»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենց համար առաջնահերթ խնդիր է ընտրությունների ազատությունը, ժողովրդավարությունը և օրինականությունն ապահովելը: «Ես ուզում եմ ընդգծել, որ խնդիրները հստակ են ձևակերպված, ընտրակեղծարարների խմբերն այս ընտրություններին անելիք չունեն և եթե իրենց կարծիքով անելիք ունեն, ապա գալիս է իրավապահ մարմինների արագ, շեշտակի և արդյունավետ անելիքի ժամանակը: Այս ընտրություններում ընտրակաշառքի որևէ դեպք չպետք է գրանցվի, կամ ընտրակաշառքի փորձ անող որևէ անձ չպետք է մնա առանց պատասխնատվության: ՀՀ քաղաքացիների կամքի վրա որևէ ապօրինի ազդեցությունը պետք է բացառվի, և սա մեր կառավարության պարտավորությունն է»,-ասաց նա և համոզմունք հայտնեց, որ այդպես էլ կլինի:
Վարչապետը, ամեն դեպքում հայտնի խմբերի շրջանակներին դիմելով, հույս հայտնեց, որ որևէ մեկը չի տրվի իր բախտը փորձելու գայթակղությանը, իսկ եթե կտրվի՝ իր ընտրությունն է, ՀՀ օրենքը սահմանում է, թե ինչ պետք է անեն իրավապահ, պետական մարմիններն այդ դեպքում:
Այսպիսով՝ ըստ նախագծի՝ 2018 թվականի հուլիսի 9-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է հրաժարականի դիմում: Քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ երրորդ աշխատանքային օրը՝ 2018 թվականի հուլիսի 12-ին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխան՝ ավագանին հրավիրել է ավագանու նիստ, որի ընթացքում ընդունել է Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը 2018 թվականի հուլիսի 16-ին սահմանելու մասին որոշում:
2018 թվականի հուլիսի 16-ին ավագանու նիստ չի կայացել՝ ավագանու անդամների կողմից մասնակցության անհրաժեշտ իրավազորությունը չապահովելու հիմքով: Այդ նիստից ի վեր՝ երկշաբաթյա ընթացքում որևէ խմբակցություն Երևանի քաղաքապետի թեկնածու չի առաջադրել:
Փաստորեն, առկա է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու հիմքը:
Վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված՝ մշակվել է «Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու և անցկացնելու, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի № 1717 –Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
23:41
23:24
23:02
22:33
22:04
20:51
20:03
19:35
19:16
15:44
15:32
15:16
15:02
14:45
14:36
14:23
14:14
14:04
13:37
13:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57