ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու որոշումը:
Գործադիրի նիստում Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից հրապարակած օրը Երևան համայնքում կնշանակվեն ու կանցկացվեն Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ: «Հրապարակումից 30-ից 40-օրյա ժամկետում ԿԸՀ-ն նշանակում է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը»,- ասաց նախարարը:
«Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեխնիկապես և բարոյահոգեբանորեն պատրա՞ստ է անցկացնել Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները»,-հետաքրքրվեց վարչապետ Նիկոլ Փաժինյանը, ինչին ի պատասխան Սուրեն Պապիկյանն ասաց՝ ԿԸՀ-ն տեխնիկապես պատրաստ է ընտրությունների անցկացմանը, նրա կարծիքով՝ պատրաստ է նաև բարոյահոգեբանական առումով:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա ներկայիս կառավարության օրոք տեղի ունենալիք առաջին այս մասշտաբի ընտրություններն են:
«Հույս ունենք, որ բոլորս գիտակցում ենք` այս ընտրությունները պետք է լինեն բացառիկ` օրինականության, թափանցիկության ու արդարության առումով»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ կառավարութան համար առաջնահերթ խնդիր է ընտրությունների ազատությունը, ժողովրդավարությունն ու օրինականությունն ապահովելը:
«Ես հատուկ ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ խնդիրները շատ հստակ են ձևակերպված` ընտրակեղծարարների խմբերն այս ընտրություններում որևէ անելիք չունեն, իսկ եթե հանկարծ պարզվի, որ իրենց կարծիքով անելիք ունեն, գալիս է իրավապահ մարմինների արագ, շեշտակի և արդյունավետ անելիքի ժամանակը: Այս ընտրություններում ընտրակաշառքի որևէ դեպք չպետք է գրանցվի կամ ընտրակաշառքի փորձ անող որևէ անձ չպետք է մնա առանց պատասխանատվության», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ ՀՀ քաղաքացիների կամքի վրա որևէ ապօրինի ազդեցությունը պետք է բացառվի և սա ապահովելը կառավարության պարտավորությունն է:
«Իհարկե ես համոզված եմ, որ ամեն ինչ հենց այսպես էլ կլինի: Հույս ունեմ, որ որևէ մեկը՝ նկատի ունեմ հայտնի խմբերին ու շրջանակներին, չի տրվի իր բախտը փորձելու գայթակղությանը, իսկ եթե կտրվի` իր ընտրությունն է, այդ դեպքում ՀՀ օրենքը հստակ ասում է, թե ինչ պետք է անեն իրավապահ ու պետական մարմինները», - նշեց Նիկոլ Փաշինյանը:
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
11:02
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42