Հատուկ քննչական ծառայությունն իրավունք չունի ապօրինի որակել ուժի մեջ մտած դատական ակտը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը, անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի այն որոշմանը, համաձայն որի՝ «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ճանաչել է անձեռնմխելի։
«ՀՔԾ-ն ու Դատախազությունը, նաև պաշտպանական կողմն ուղիղ եթերում համարյա մտել են պայքարի մեջ, և ժողովուրդը հայտնվել է դատավորի կարգավիճակում։ Գուցե սա նորմալ է, բայց լավ դատավորը վատից ինչո՞վ է տարբերվում. լսում է երկու կողմերին, և սիրում է, որ եթե մեղադրողներն ուժեղ են, պաշտպանական կողմն էլ լինի ուժեղ։
Հիմա ես ներկայացնեմ մեր տեսակետը, որ երբ հանրությունը «դատի», լսած լինեն նաև մյուս կողմի կարծիքը»,-ասաց Հայկ Ալումյանը։
Tert.am-ի հարցին, թե ՀՔԾ-ն դատական ակտը որակել է ապօրինի՞, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ի պատասխան հայտնեց, որ այդ կերպ նկատի են ունեցել, որ դատարանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքին, ոչ թե կալանքի հիմքերին, արդյոք դա հիմնավո՞ր է, Հայկ Ալումյանն ասաց՝ նախ ՀՔԾ-ն խոսում է ՀՀ -ի անունից։
«Երբ ՀՔԾ-ն խոսում է, կառույցը խոսում է ՀՀ-ի անունից, եթե ես եմ քննադատում, ես խոսում եմ իմ ու իմ վստահորդի անունից։
Բայց երբ ՀՔԾ-ն ինչ-որ մի դատական ակտ համարում է ապօրինի, դա ընկալվում է հետևյալ կերպ՝ ՀՀ-ն այդ ակտը համարում է ապօրինի։ Այդ հայտարարությունն է ապօրինի, ՀՔԾ-ն առավելագույնը ի՞նչ կարող էր ասել, կարող էր ասել, որ իրենք համամիտ չեն այդ դատական ակտի հետ։ Այստեղ ես տեսնում եմ հաճոյանալու ցանկություն»,-ասաց Ալումյանը։
Ինչ վերաբերում է ՀՔԾ-ի այն դիրքորոշմանը, որ դատարանը կալանքի հիմքերի փոխարեն անդրադարձել է մեղադրանքին, Հայկ Ալումյանն ասաց. «Իրավաբանորեն հայտնի է, հուսով եմ ՀՔԾ-ին էլ հայտնի է, որ նախքան հիմքերին անդրադառնալը դատարանն անդրադառնում է կալանավորման պայմաններին, եթե բոլոր պայմանները առկա են, անդրադառնում է կալանավորման հիմքերին։ Իսկ պայմաններից մեկն անձի անձեռնմխելիության պայմանն է, պայմաններից մյուսը հիմնավոր կասկածն է և այլն։ Եթե ՀՔԾ-ն այսքան բան հանրությանն առանց բացատրելու ասում է, և հանրությունն ընդունում է, որ ՀՔԾ-ն ճիշտ էր, դատարանը՝ սխալ, այդպես չի կարելի, մանիպուլյացիայի մեթոդ է»։
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02