Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշումն անհիմն է, այն սեղմ ժամկետներում բողոքարկվելու է։
Այս մասին տարածած մամուլի հաղորդագրության մեջ հայտնում են Անահիտ Ֆարմանյանի փաստաբանները՝ նշելով, որ բողոքարկվելու է նաև առաջադրված մեղադրանքի (խարդախության) որոշումը՝ հաշվի առնելով, որ «տիկին Ֆարմանյանը ո՛չ անձամբ, ոչ այլ անձի միջոցով երբևէ գումար չի հավաքագրել իր կամ այլ անձանց սեփականությունը դարձնելու նպատակով»:
«Անհասկանալի են տիկին Ֆարմանյանին կալանավորելու, հետախուզում հայտարարելու և նշված բովանդակությամբ հաղորդագրություններ տարածելու՝ վարույթն իրականացնող մարմնի և ոստիկանության գործողությունները, երբ վերջիններս տեղեկացված են եղել Անահիտ Ֆարմանյանի գտնվելու վայրի և դատավարական գործողությունների մասնակցելու պատրաստակամության մասին»,– հայտնում են Ա. Ֆարմանյանի շահերի պաշտպանները։
Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Ա. Ֆարմանյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն այս գործընթացն իրավական հետապնդում չի համարում։
Պաշտպանը հակադարձում է Անահիտ Ֆարմանյանի՝ քննությունից խուսափելու վերաբերյալ պնդումներին՝ նշելով, որ Ա․ Ֆարմանյանը և նրա պաշտպանները տեղեկացված չեն եղել, չեն ծանուցվել համապատասխան դատավարական գործողությունների մասին։
«Օգոստոսի 7-ին Անահիտ Ֆարմանյանին մեղադրանք է առաջադրվել, իսկ ամսի 8-ին արդեն դատարանը որոշել է կալանավորել նրան։ Նշված ժամանակահատվածում տիկին Ֆարմանյանը եղել է ամենամյա արձակուրդում՝ ՀՀ-ից դուրս։ Անահիտ Ֆարմանյանը մինչև արձակուրդը չի հրավիրվել մասնակցելու դատավարական գործողությունների և չի ունեցել որևէ կարգավիճակ։ Ես անձամբ դեռևս հուլիսի 19-ին տեղեկացրել եմ քննիչին, որ պատրաստ ենք մասնակցել դատավարական գործընթացին»,- հայտնեց պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
Նրա խոսքով՝ պաշտպանական կողմից վարույթն իրականացնող մարմնի հետ համագործակցելու պատրաստակամությունը անտեսվել է, և զուտ ձևական նկատառումներով փորձվել է հասարակության մեջ տպավորություն ստեղծել, որ տիկին Ֆարմանյանը թաքնվում է քննությունից, ինչն իրականությանը չի համապատասխանում։
Նրա տեղեկացմամբ՝ օգոստոսի վերջին Անահիտ Ֆարմանյանը վերադառնալու է արձակուրդից և մասնակցելու է դատավարական գործընթացներին։
Հիշեցնենք, որ ոստիկանությունից հայտնել էին, որ Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը խաբեությամբ հափշտակել է 20 մլն դրամ։ Առաջադրված մյուս մեղադրանքում էլ նշվում է, որ Անահիտ Ֆարմանյանը, ինչպես և ֆիզիկական դաստիարակության ու տեսության ֆակուլտետի նախկին դեկան Արթուր Խաչատրյանը միջին որակավորման գնահատական ունեցող մի ուսանողուհու ներառել են հիշյալ ֆակուլտետի մագիստրատուրայի վճարովի ուսուցման բաժնում՝ նրա փոխարեն անվճար ուսուցման բաժնում ընդգրկելով կրկնակի ցածր միջին որակավորման գնահատական ունեցող մի ուսանողի, որպեսզի վերջինս խուսափի զորակոչից:
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02