Սիրելի երեւանցիներ, «Տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի հանրապետության օրենքում մենք ունենք պետականորեն ամրագրված բազմաթիվ տոն օրեր` Երկրապահի օր, Մայրենիի օր, Ընտանիքի օր, Տեղական ինքնակառավարման օր, Ուսուցչի օր, Գիտելիքի եւ դպրության օր։ Փաստորեն, մեր տոնացույցում մայրաքաղաք Երեւանի օր չունենք։ Ընդամենը` կառավարության որոշմամբ հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է որպես Երևանի օր` բոլորիս հայտնի «Էրեբունի-Երեւանը»: Ես բնավ չեմ առաջարկում ոչ աշխատանքային օրերի թիվը ավելացնել եւս մեկով, քանզի ինքս կատեգորիկ դեմ եմ ոչ աշխատանքային օրերի այս շքերթին։ Սակայն, կարծում եմ, որ եթե մենք «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում որպես տոն ունենք վերոնշյալ տոներն ու բազմաթիվ այլ տոն օրեր, որ չեմ թվարկում, ապա Երեւանի օրը անպայմանորեն պիտի ներառվի մեր տոնացույցում։ Գրեթե 3000-ամյա պատմություն ունեցող քաղաքն իր ծննդյան տոնը “Հայաստանի հանրապետության Տոների և հիշատակի օրերի մասին” օրենքի տոնացույցում ունենալու իրավունքը, կարծում եմ, վաստակել է։ Եթե դեմ չեք, ես այսօր նման օրենսդրական նախաձեռնություն կդնեմ շրջանառության մեջ։ Եւս մեկ անգամ կրկնում եմ, Երևան քաղաքի օրը օրենքով ամրագրելու ցանկությունս բնավ կապ չունի այդ օրը ոչ աշխատանքային համարելու հետ: Օրը կլինի աշխատանքային, ինչպես տոնացույցով նախատեսված մի շարք այլ տոն օրեր։
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02