Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է գործարար, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենին և մշակութային գործիչ Թոնի Շաֆրազիին, ով իր գործունեության ընթացքում համագործակցել է աշխարհահռչակ մի շարք արվեստագետների, այդ թվում՝ Էնդի Ուորհոլի, Ժան Միշել Բասկիայի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, hանդիպման ընթացքում վարչապետին են ներկայացվել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործունեությունը և առաջիկա ծրագրերը, այդ թվում՝ կրթության և մշակույթի ոլորտներում: Գարո Արմենը նշել է, որ նախատեսում են Լոռու մարզի Դեբեդ համայնքում գործող SMART նորարարական կրթական կենտրոնի ձևաչափով կենտրոններ ստեղծել նաև հանրապետության այլ համայնքներում, դրանցում ներգրավել դպրոցականներին և երիտասարդներին, ինչպես նաև բարձրակարգ մասնագետների: Կենտրոնում կուսուցանվեն նորագույն տեխնոլոգիաներ, օտար լեզուներ, արհեստներ, արվեստի տարբեր ճյուղեր և այլն: Գարո Արմենն անդրադարձել է նաև առողջապահության և այլ ոլորտներում նախատեսվող բիզնես ծրագրերին և նշել, որ սփյուռքի տարբեր գործարար շրջանակներ ևս դիտարկում են հայրենիքում ներդրումային նախագծերի իրականացման հնարավորությունները:
Կառավարության ղեկավարը ողջունել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործունեությունը և կարևորել սփյուռքի ներկայացուցիչների կողմից տարբեր ուղղություններով բիզնես ծրագրեր կյանքի կոչելու նախաձեռնությունները և ընդգծել, որ կառավարությունն իր քայլերով ստեղծում է անհրաժեշտ պայմաններ՝ բիզնես ծավալելու և շահույթ ստանալու համար: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը Գարո Արմենին առաջարկել է ներդրումային ծրագրերն իրականացնելու ուղղությամբ ակտիվորեն աշխատել ՀՀ կառավարության համապատասխան գերատեսչությունների հետ՝ դրանք արդյունավետ կերպով առաջ մղելու նպատակով:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15