Նոր Հայաստանում առաջին քաղբանտարկյալն եմ լինելու: Այս մասին «Երկիր Մեդիային» տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ճնշումը ոչ միայն հեռախոսային զանգն է, այլև այն տրամադրությունը, որև ձևավորվում է հասարակության մեջ: Անպայման բողոքարկելու են, փորձելու են ինձ կրկին բանտ տանել, ստանալու են քաղբանտարկյալ, այն իշխանությունը, որ պնդում է՝ Հայաստանում քաղբանտարկյալներ պետք է չլինեն, ուրեմն՝ առաջինն եմ լինելու, պատրաստ եմ պայքարել՝ և բանտում, և ազատության մեջ»,- նշեց երկրորդ նախագահը:
«Չեն եղել, բացի այդ, ես զրկված էի որևէ կապի միջոցից, իմ հարազատների հետ հանդիպումներից: 17 օր եղել եմ մեկուսարանում, հետաքրքիր փորձ եմ ձեռք բերել, իմ կյանքում միայն այդ փորձը չի եղել, ամեն ինչով անցել եմ՝ պատերազմով, ընդհատակյա պայքարով, պաշտոնավարումով, այս փորձը չի եղել իմ կյանքում», – ասաց նա:
«Մի բան կարող եմ ասել, որ մեկուսարանում թախտաբիթի չկա հաստատ, հիմա էլ առանձնապես հաճելի տեղ չէ: Ոգիս տեղն էր, վախը չունեմ, չեմ ունեցել և չեմ էլ ունենալու, սա
միանշանակ»,- նշել է Քոչարյանը: