Ռուսաստանում ԱՄՆ դոլարը կրկին սկսել է ամրապնդվել: Հիշեցնենք, որ երեքշաբթի՝ օգոստոսի 14-ին, դոլարի փոխարժեքը ռեկորդ սահմանեց ընթացիկ տարվա համար` 68,22 ռուբլի: Սակայն հաջորդ օրը՝ չորեքշաբթի, աճը փոխարինվեց անկումով (1 դոլարի համար 1.47 ռուբլիով ) եւ դոլարի փոխարժեքը «թուլացավ» մինչեւ 66.75 ռուբլի:
Դա մեզ հույս տվեց արժույթների փոխարժեքների դինամիկայի դրական փոփոխության համար: Մանավանդ, որ հինգշաբթի Կենտրոնական բանկը ավելի էր նվազեցրել դոլարի պաշտոնական փոխարժեքը (0.38 ռուբլիով)` մինչեւ 66.37 ռուբլի: Սակայն օգոստոսի 16-ին բորսայում իրականացված գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի փոխարժեքը ուրբաթ՝ օգոստոսի 17-ին, աճեց 0,52 ռուբլով եւ հասավ 66,89 ռուբլու:
Դ-ից Հայաստան դրամական փոխանցումների դինամիկայի վրա Ռուսաստանում դոլարի ամպրապնդման ազդեցության մասին, ավելի վաղ արդեն նշվել էր: Բացի փոխանցումներից, խնդիրներ կծագեն (եւ արդեն ծագել են) հայրենական ապրանքների արտահանման համար, այդ թվում եւ հատկապես կոնյակի համար:
Ըստ նախորդ տարվա մաքսային տվյալների, Հայաստանից Ռուսաստան արտահանման ընդհանուր ծավալում ոգելից խմիչքները (այդ թվում կոնյակը) կազմել են ավելի քան 32 տոկոս: Այսինքն, Ռուսաստան մեր արտահանման գրեթե մեկ երրորդը ապահովել են ոգելից խմիչքները, այսինքն՝ փաստացի կոնյակը:
Հարկ է նշել, որ նշված ապրանքային խումբը Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալում ավանդաբար զբաղեցնում է վարկանիշի առաջին տեղերը: Ընդ որում, ոգելից խմիչքների արտահանման մեջ Ռուսաստանի բաժինը բավականին բարձր է` անցյալ տարի գրեթե 86 տոկոս: Ստացվում է, որ հենց ռուսական շուկան է ապահովում Հայաստանից դուրս կոնյակի լայնածավալ վաճառքը:
Տարիներ առաջ (2014 թվականին), ռուբլու կտրուկ թուլացումից հետո, կոնյակի արտահանողները լուրջ խնդիրներ ունեցան Ռուսաստանում դրա վաճառքի հետ: Այդ ժամանակ իրավիճակը հաջողվեց շտկել հիմնականում բարձրացնելով համեմատաբար ցածր գներով սովորական կոնյակների (մատչելի ռուսական միջին դասի համար՝ հայկական կոնյակի հիմնական գնորդի) մասնաբաժինը: Սակայն այժմ այս հարցը նորից սրվել է:
Այս ոլորտի մասնագետի խոսքով, գարնանը Ռուսաստանում կոնյակի վաճառքի դրական դինամիկա կար, սակայն հետո (ռուսական ռուբլու թուլացումից հետո) անկում նկատվեց՝ մոտ 10 տոկոսով: Այս փաստն արդեն հասցրեց անդրադառնալ ոլորտի վրա: Պաշտոնական վիճակագրության տվյալների համաձայն, հունվար-հունիսին Հայաստանում կոնյակի արտադրության ծավալը տարեկան կտրվածքով նվազեց մոտ 12 տոկոսով:
Ռուսաստանում կոնյակի վաճառքի դանդաղեցման հետեւանքները, բնականաբար, չեն սահմանափակվի դրա արտադրության ոլորտով եւ շղթակայական ռեակիցայով կազդեն խաղողագործության վրա: Շատ ֆերմերների համար խաղողի վաճառքը իրենց տնեսությունից ստացվող եկամուտների կարեւոր մասն է: Կոնյակի եւ գինու արտադրության գործարանները նրանցից մեծ խմբաքանակներով խաղող են ձեռք են բերում:
Այսպես՝ անցյալ տարի, ֆերմերները վաճառեցին իրենց խաղողի 88 տոկոսը: Պետք է նշել, որ սա մեր երկրի գյուղատնտեսության համար բավականին բարձր ցուցանիշ է: Հասկանալի է, որ այս շրջանում մթերումների ծավալի հնարավոր կրճատումը լուրջ ազդեցություն կունենա խաղողագործների եկամուտների վրա:
Սմբատ Գրիգորյան
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44