Իրավիճակը սահմանին լարվելու միտում ունի....
Ըստ ԼՂՀ ՊԲ տարածած հաղորդագրության «Հուլիսի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 27 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային ու դիպուկահար զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1400 կրակոց: Բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից, հուլիսի 14-ին` ժամը 22:45-ի սահմաններում, շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբդիտարկվել են հակառակորդի մի խումբ զինծառայողների առաջխաղացման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկել են օպերատիվ միջոցառումներ և կանխել ադրբեջանական զինծառայողների հավանական գործողությունները:»
Վերլուծելով վերջին 1 ամսվա ընթացքում պաշտոնական հաղորդագրությունները և զուգահեռաբար հաշվի առնելով զինծառայողների շրջանում խոսակցությունները հակառակորդի հանգիստ լինելու հետ կապված, նկատում ենք ,որ հակառակորդը այդ օրերի համեմատ բավականին ակտիվություն է ցուցաբերում ,օգտագործելով ավելի շատ հրաձգային զենքեր (ավելի քան 1400 կրակոց), օրեր առաջ ականանետ ,դիվերսիոն փորձ և երեկ՝ ժամը 22:45-ի սահմաններում, շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել,որը կարելի է որակել նաև դիվերսիոն փորձ, կամ փորձել են առավել «հարմարավետ» դիքեր զբաղեցնելու խնդիր լուծեն:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ ների տարածած հաղորդագրությունների ականի վրա պայթել է ադրբեջանական բանակի սպա՝ ավագ լեյտենանտ Թողրուլ Սայադ օղլու Մամեդովը,որը կարելի է ենթադրել , որ հենց այդ առաջխաղացման փորձի ժամանակ է պայթել:
Բանակում տեղի ունեցող ինժեներատեխնիկական, նորագույն տեխնոլոգիաների ներդրման և պաշտպանական ռեժիմով տարվող ծառայության հետ զուգահեռ կարծում եմ պետք է մեխանիզմներ մշակվեն զինծառայություն անցած (նաև չանծազ) ռեզերվային ուժերի հետ համապատասխան աշխատանքներ տանելու մասով ,որը մշտապես ռեզեռվային ուժերը կպահի առավել մարտունակ, բարձրացնելով մարտավարամասնագիտական հմտությունները և ավելի օպերատիվ հնարավոր կլինի արձագանքել սահմանային ցանկացած լարվածություններին:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44