«Վարչապետն իր ելույթում հստակ նշեց, որ արտակարգ դատարաններ չեն ստեղծվելու: Անցումային արդարադատությունը չի հակասելու ՀՀ Սահմանադրությանը, չի հակասելու միջազգային կոնվենցիաներով Հայաստանի ստանձնած պարտավորություններին, Սահմանադրության որևէ դրույթ չի կասեցվելու՝ ուղղակիորեն կամ բովանդակային առումով: Դա լինելու է օրինական, աջակցող է լինելու: Հարցերը լուծելու են դատարանները, դրանք չեն լուծարվելու, դատարանների դատարան չի ստեղծվելու, միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները չեն խախտվելու»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
«Մենք օգտվելու ենք այլ երկրների փորձից, նրանց սխալները չենք կրկնելու, մենք սովորելու ենք ուրիշների սխալների վրա: Հիմա ուսումնասիրությունները շարունակում են: Մենք լինելու ենք ամենանախանձելին, ինչպիսին ինքը հեղափոխությունն էր: Այսպիսի էլեմենտներ եղել են Վրաստանում և այլ երկրներում»,-հիշեցրեց նախարարը:
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Ալեքսանդր Ազարյանին՝ նախարարը շեշտեց, որ ինքը, որպես Արդարադատության նախարար, չի կարող վերջինիս նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել չի կարող, չի կարող միջամտել:
Անցում կատարելով նախարարության ստացած բողոքներին՝ Զեյնալյանը փաստեց, որ իրենք քաղաքացիների կողմից ստանում են բազմաթիվ բողոքներ, դրանց թիվը հնգապատկվել է: Գերակշիռ մեծամասնությունը բողոքում է արդարադատությունից:
Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի՝ երեկ լայնորեն տարածված հայտնի լուսանակարին, նախարարը նշեց՝ իրավունքի խախտում է, երբ դատապարտյալին նկարում և հրապարակում են: Ըստ նրա՝ ԶԼՄ-ները պետք է ծանրութեթև անեն՝ արժե՞ նման լուսանկարներ հրապարակել, եթե անգամ դատապարտյալը համաձայնել է , որ իրեն լուսանկարեն:
«Իմ հանձնարարությամբ իրականացվում է ծառայողական քննություն, լուսնակարը կատարվել է ավելի վաղ՝ ՁՊՎ-ում»,- ասաց նա:
Արտակ Զեյնալյանը միաժամանակ հավելեց, որ ՍԴ տարեկան հաշվետվությունների մեջ պարբերաբար արձանագրվել է, որ ԴՍորոշումները մեծ մասամբ չեն կատարվում:
«Իմ կողմից նախաձեռնվել է ՍԴ որոշումների կատարման օրենսդրական փաթեթների պատրաստման գործընթաց: Մի քանի տասնյակ օրեյնքներ արդեն պատրաստ են և առաջիկայում կդրվեն շրջանառության մեջ:
Անցում կատարելով Եվրոպական դատարանի վճիռներին, պետք է նշել, որ դրանք թեև թարգամնված էին և հրապարակված էին մեր կայքում, սակայն դրան հասանելի չէին միասնական փնտրողական համակարգում: Իմ նախաձեռնությամբ դրանք բոլորտը տեղադրված են arils տեղեկատվալկան-փնտրողական համակարգում: Նոտարի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ վավերացվող պայմանագրերի առցանց եղանակով փոխանցման հարթակ ևս ստեղծվել է՝ e-notaryանմվանումով: սա հնարավորություն կտա կրճատելու փաստաթղթաշրջանառությունը, ժամանակը և միջոցները»,- նշեց նախարարը:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15