Այսօր այն օրն է, որ վաղը պետք է թուրքիայի դրոշ վառենք
հարյուրներով կակաչ փչացնենք, անվճար կոկա ու պեպսի կոլա խմենք, շշերը լցնենք գազոնների մեջ, ամբողջ գիշեր ջահերով քայլենք, ոչ թե նրա համար, որ իբր պահանջատեր ենք, այլ, որովհետև ընկերներով հավեսա գիշերը քաղաքում լինելը:
Վաղը այն օրն է, որ մյուս օրը չենք էլ հիշելու, թե երեկ ինչու էինք հավաքվել: Ամենքս մեր հոգսին բողոքելու ենք անօրինականությունների դեմ, բայց մեզ լսող չի լինելու:
Իսկ, եթե ինչ-որ բան մոտներս չստացվի էլի թուրքին ենք մեղադրելու, մեղադրելու ենք անխնա ու խնդրենք անխնա տարածել, որ թուրքը տեսնի ու ի՞նչ:
Որ թուրքը տեսնում է մեր հարյուրավոր կանանց Ստամբուլի փողոցներում, որ թուրքը տեսնում է մեր՝ Անթալիայում հանգստացող ժողովրդին, որ թուրքը տեսնում է կիլոգրամներով իր լաթը Հայաստանում բրենդավորողներին ի՞նչ է փոխվում, որ եթե թուրքը տեսնի, որ մենք էլ ենք ուզում հավասար հնարավորությունների պետությունում ապրենք, որ Orang-ը մեկ օրում Ucom չդառնա, իսկ Viva cellը MTS, որ Երևան city-ները Հայաստանի բնակչությունից շատ չլինեն, իսկ SAS-երը երազանք: Որ հասարակական տրանսպորտը 40 տարվա հնեցմամբ Газель չլինի, իսկ նախագահի թաշկինակի տրանսպորտը Mazda: Որ թոշակառուն չվախենա սովից ինքնասիրությունը կորցնելուց, իսկ երիտասարդը միայն Հայրենիքի համար զոհվելուց հաշվվի:
Որ ոստիկանը պահակ չլինի, իսկ բողոքող քաղաքացին թուրք չընկալվի:
Որ...
այդ որերը շատ են, իսկ այդ շատը գալիս է այն օրից, երբ մեր զարգացման, տնտեսական հզորացման, նվաճումների փոխարեն մեր առաջ դրեցին Ցեղասպանության ճանաչումը, Արցախի հարցն ու հայապահպանությունը:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02