64 կգ քաշային բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն օլիմպիական ուղեգիր նվաճելու համար ամենաբարդ ճանապարհն անցած մարզիկներից է: Նա կարողացավ օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերել հաղթելով Վենեսուելայի՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների օլիմպիական վարկանիշային մրցաշարում, որին մասնակցելու իրավունք ստացավ միայն այն բանի համար, որ ավելի վաղ՝ հունիսին, Ադրբեջանում տեղի ունեցած վարկանիշային մրցաշարին, հասկանալի պատճառներով, չէր կարող մասնակցել: Armtimes.com-ի հետ զրույցում մարզիկն ընդգծեց, որ պայքարը շատ բարդ էր:
«Երբ նվաճեցի ուղեգիրը, մտածեցի, որ իզուր չէի այդքան պայքարել: Հաջողության հասնելը բարդ էր, քանի որ բոլորի համար էլ շատ կարեւոր են Օլիմպիական խաղերը, բոլորն էլ փորձում են ամեն գնով մասնակցելու հնարավորություն ձեռք բերել»,-ասաց նա՝ ավելացնելով, որ Վենեսուելայում իրեն ուղեկցել է մարզիչ Մեխակ Ղազարյանը եւ բացի այդ՝ նա մշտապես կապ է պահպանել Հայաստանում գտնվող մարզիչների ու հարազատների հետ, ովքեր ոգեւորել են իրեն:
Բաչկովի ուղեգիրը բռնցքամարտի Հայաստանի հավաքականի համար 5-րդն էր: Եվս 4 ուղեգիր հայ բռնցքամարտիկները նվաճել են Թուրքիայի Սամսուն քաղաքում ապրիլի 7-18-ը տեղի ունեցած վարկանիշային մրցաշարում: Թուրքիայում Բաչկովը հաջողության չի հասել կողմնակալ մրցավարության պատճառով: Այս ստուգատեսը Հայաստանի հավաքականի համար վերջին վարկանիշային մրցաշարն էր, քանի որ մեր բռնցքամարտիկներն Ադրբեջան մեկնել չէին կարող: Հետագայում, սակայն, Բաչկովը եւս մեկ շանս ստացավ. նախ ԱԻԲԱ-ն թույլատրեց պրոֆեսիոնալ բռցքամարտիկներին մասնակցել Ռիո 2016-ին, ապա ընդառաջեց Հայաստանի բռցքամարտի ֆեդերացիային եւ Բաչկովին պրոֆեսիոնալերի վարկանիշային մրցաշարին մասնակցելու հնարավորություն տվեց:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականն Օլիմպիական խաղերում, բացի Բաչկովից, կներկայացնեն նաեւ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը եւ 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը:
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58