«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում բոլոր ընտրություններից առաջ բարձրաձայնվել է ընտրացուցակները մաքրելու խնդրի մասին, ընդ որում, միջազգային կառույցների մակարդակով: Մասնավորապես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը 2011թ. ի վեր իր բոլոր զեկույցներում անդրադարձել է այդ հարցին, սակայն նախկին իշխանություններն արել են ամեն ինչ, միայն թե այս ուղղությամբ չդիմեն ռեալ քայլերի:
Հիմա, սակայն, նոր իշխանությունները որոշել են կոնկրետ քայլեր անել. երեկ ասուլիսի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտարարել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ճշգրտել ընտրացուցակները: «Այս պահի դրությամբ հայտնաբերել ենք մահացած մարդիկ, որոնք գրանցված են հասցեներում, և Երևան քաղաքի մասով արդեն 400 հազար անձ ստուգվել է: Այդ գործընթացը շարունակական է լինելու, և մենք կհասցնենք ընտրություններին ունենալ ճշգրտված ցուցակներ»,- ասել է նա:
Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքիր իրողություն պարզեց. մեկ տարվա ընթացքում ավելացել է Երևանի ընտրողների թիվը: ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունը ԿԸՀ է ներկայացրել Երևան քաղաքի ընտրողների թիվը. այժմ այն կազմում է 853 հազար 390: Մինչդեռ մեկ տարի առաջ` Երևանի ավագանու ընտրություններին, ընտրողների թիվը 841 հազար 973 էր: Ասել է, թե այս մեկ տարվա ընթացքում ընտրողների թիվը Երևանում ավելացել է 11 հազար 417-ով:
Ոստիկանությունը մինչև հիմա հասցրել է ուսումնասիրել ընտրացուցակներում ընդգրկված անձանց մոտ կեսը, և չի բացառվում` ամբողջությամբ ստուգելուց հետո իրոք ընտրացուցակներում ընդգրկվածների թիվը նվազի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
13:35
13:14
12:03
11:36
11:08
10:35
10:09
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03