«Փաստ» թերթը գրում է. «Օրերս «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը «Փաստ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, որ կուսակցությունում դեռեւս քաղխորհրդի նիստ չի գումարվել եւ որոշված չէ, թե ով է գլխավորելու կուսակցության ցուցակը: Նա չէր բացառել, որ քաղաքապետի իրենց թեկնածուն կարող է Րաֆֆի Հովհաննիսյանը լինել, իսկ օրինակ իրենց ցուցակով նախկին ժառանգական Ստյոպա Սաֆարյանի հնարավոր մասնակցությունը նա հերքել էր:
Մեր զրույցից բառացիորեն րոպեներ անց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ բացել էր փակագծերը եւ հայտարարել, որ իրենք որոշում են կաացրել առանձին մասնակցել Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մինչ օրս որեւէ կերպ չի արձագանքել իրենց՝ միասնական ցուցակով հանդես գալու առաջարկին, ինչի մասին Ա. Մարտիրոսյանը զարմանալիորեն ոչինչ էլ չէր ասել: Ըստ Հովհաննիսյանի, նման առաջարկ ոչ միայն «Ժառանգությունն» էր արել ՔՊԿ–ին, այլ նաեւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը: Պարզելու համար, թե ՔՊ կուսակցությունը ժառանգականների առաջարկն անարձագանք թողնելուց բացի, ինչպես է արձագանքել իր մյուս գործընկեր կուսակցությանը, «Փաստը» զրուցեց ԺՀԿ նախագահ Պետրոս Մակեյանի հետ:
Նա նշեց, որ իրենց կուսակցության կողմից նման առաջարկ չի եղել: Դա ընդամենը եղել է Ր. Հովհաննիսյանի ցանկությունը, ինչը փաստորեն չի ընդունվել:
«Մեր կուսակցությունն իր առանձին թեկնածուով չի մասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին: Իսկ ընտրություններին աջակցելու ձեւաչափի շուրջ այս պահին քննարկումներ են ընթանում»,– ասաց Պ. Մակեյանը:
Նա հավելեց, որ կուսակցությունը կաջակցի հեղափոխությանն աջակցող բոլոր ուժերին, քանի որ ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի ի հայտ գալով մեծացել է հակահեղափոխության վտանգը: Եվ այն հնարավորինս չեզոքացնելու համար ՔՊ–ի կողմից իրենց թեկնածուին սատարելու առաջարկություն է եղել ԺՀԿ–ին, ինչն իրենք չեն մերժել:
«Այսօր լուրջ վտանգ է ներկայացնում Քոչարյանի ակտիվացումը, որին զուգահեռ արթնանում են տարատեսակ բացահայտված եւ դեռեւս չբացահայտված ուժեր: Եվ, բնականաբար, այս ամենը մտահոգություն է առաջացնում: Մենք դա լուրջ խնդիր ենք համարում, որը կարող է վտանգ ներկայացնել հեղափոխության լիակատար հաղթանակի համար»,– ասաց կուսակցության առաջնորդը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
13:13
12:58
12:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02