Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ նախագահող երկրի և այս հարցում շահագրգռվածություն ցուցաբերող մյուս կողմերի այցերը տարածաշրջան կտրուկ ավելացել են: Դա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խնդիրը ռազմական ճանապարհով տանելու վտանգը դեռևս չի վերացել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Տիգրան Աբրահամյանն` անդրադառնալով ղարաբաղյան խնդրի վերջին զարգացումներին:
-Պարոն Աբրահամյան, ղարաբաղյան խնդրի հետ կապված խմորումներ են տեղի ունենում, գոնե հայտարարությունների մակարդակով ակտիվություն ենք նկատում: Հայաստանի ու Արցախի պաշտոնյաները տարբերմակարդակներով կարճաժամկետ կտրվածքով մի քանի անգամ ընդգծեցին, որԱրցախի անկախութ յան ճանաչմանն ու բանակցային ձևաչափի լիարժեքվերականգնմանն այլընտրանք չկա: Այս ակտիվությունն, ըստ ձեզ, ինչո՞վ էպայմանավորված:
-Արցախում ապրիլին սանձազերծված մարտական գործողությունները ձախողում էին նաև միջնորդ երկրների համար, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջնային նպատակներից էր էսկալացիա թույլ չտալը, ինչը փաստացի չհաջողվեց: Ներկայումս գործընթացում ակտիվություն է նկատվում ոչ թե բանակցային գործընթացում վերջնական հանգուցալուծման հասնելու, այլ էսկալացիա թույլ չտալու նպատակով:
–Ինչպե՞ս կմեկնաբանեք Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար ՍերգեյԼավրովի այն հայտարարությունը, որ կողմերն այս անգամ շատ ավելի մոտ ենհաջողության հեռանկարին, քան երբևէ: Ըստ ձեզ, կողմերը ո՞ր հարցումկարող են մոտ լինել:
-Այս պահին միջնորդների հիմնական խնդիրներից է՝ հասնել բանակցությունների վերսկսմանը, սակայն նույնիսկ այս հարցում անորոշությունը մեծ է, քանի որ Ադրբեջանը ակնհայտորեն չի ցանկանում կատարել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները:
–Այս օրերին Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերիշփման գծի հարավարևելյան ուղղությամբ ուղղաթիռների և ինքնաթիռներիկիրառմամբ ուսումնամարզական թռիչքներ է անցկացնում: Շփման գծումկրկին կրակոցները վերսկել են: Դրանով Ադրբեջանն ի՞նչ խնդիր է լուծում:
-Գործընթացի այս փուլում, նման մասշտաբային ուսումնամարզական թռիչքների իրականացումը խիստ անցանկալի է, որովհետև այն ավելի շատ սադրանք է հիշեցնում: Մի ամիս առաջ էլ Ադրբեջանը մեծաքանակ տեխնիկայի ու մարդկային ուժի ներգրավվմամբ զորավարժություններ անցկացրեց, այս ուսումնամարզական թռիչքները այդ զորավարժությունների տրամաբանական շարունակությունն են: ԼՂ հարցով պրոցեսը բարդ փուլում է, իսկ Ադրբեջանն այսպիսի գործողություններով նպաստում է իրավիճակի առավել սրմանը:
-Առաջիկայում ակնկալվում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներիհերթական հանդիպումը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին է այցելումՌուսաստան: Այցի ընթացքում քննարկվելու է ղարաբաղյան հարցը ևս: Հաշվիառնելով, որ քաղաքական ակտիվ գործընթացներ կան, հավանականհամարո՞ւմ եք սահմանին հանգիստ իրավիճակի պահպանումը, թե՞Ադրբեջանից ամեն ինչ սպասելի է:
-Բոլոր վերլուծությունները տանում են նրան, որ բանակցային գործընթացում էական փոփոխություններ չեն լինելու, իսկ Ադրբեջանն ակտիվորեն զբաղված է նոր ռազմական տեխնիկայի, սպառազինությունների գնման գործարքներով, շփման գծում նկատելի են նաև Ադրբեջանի կողմից ակտիվ աշխատանքներ, այնպես որ, ներկայումս նկատվող համեմատաբար կայուն իրավիճակը երկար չի պահպանվի. ամեն դեպքում իրադարձությունների ընթացքը դա է ցույց տալիս:
Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ նախագահող երկրի և այս հարցում շահագրգռվածություն ցուցաբերող մյուս կողմերի այցերը տարածաշրջան կտրուկ ավելացել են, ինչը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանի կողմից՝ խնդիրը ռազմական ճանապարհով տանելու վտանգը դեռևս չի վերացել:
Հարցազրույցը` Աննա Գզիրյանի
15:34
15:09
14:48
14:35
14:19
14:02
13:42
13:32
13:13
12:44
12:17
11:37
11:35
11:06
10:56
10:35
10:09
09:56
09:42
09:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03