 
            Ծառուկյան խմբակցության պատգամավոր, ՀՀՇ կուսակցության վարչության անդամ Արարատ Զուրաբյանը հարցազրույցներից մեկում նշել է, որ բացառված չէր, որ գլխավորեր ԲՀԿ ցուցակը: Slaq.am-ի հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության քարտուղար, ԲՀԿ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը նշեց, որ անտեղի է համարում բոլոր մեկնաբանությունները և պետք է ունենալ քաղաքական կոռեկտություն:
««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում քաղաքական այս գործընթացը կարևորված է՝ հարգելով մեր ներքին ժողովրդավարությունը, ներքին քննարկումներ ենք կազմակերպել , քաղաքական խորհդի նիստ ենք ունեցել , որտեղ քաղաքական խորհրդի բոլոր ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել ընդլայնած կազմով իրենց գործունեությունը ծավալել և բոլոր մասնակիցները հնարավորություն են ունեցել իրենց կածիքը հայտնելու և վերջում՝ քվեարկության տեսքով: Մենք մեր քաղաքական թիմով քննարկել և որոշման ենք եկել, որ մեր ցուցակը գլխավորելու է տիկին Նաիրա Զոհրաբյանը: Բոլոր մեկնաբանությունները անտեղի եմ համարում և գտնում եմ, որ պետք է ունենալ քաղաքական կոռեկտություն, առջևում ունենք ընտրապայքար և տեղին եմ համարում, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ խոսի իր ծրագրային դրույթներից , մոտեցումներից, իր արածից և չարածից, անելիքներ»:
Վահե Էնֆիաջյանը հավելեց նաև այն, որ որևիցե մեկ գործչի քաղաքական կարողությունների, ունակությունների հետ կապված որևիցե վերլուծություններ չեն անելու. « Մենք խոսելու ենք բացառապես մեր թեկնածուից, ավագանու թեկնածուներից և մեր ծրագրային դրույթներից : Առաջիկայում երևանցիների և ամբողջ հայ ազգի համար կարևոր ընտրություններ են, և պետք է պատշաճ ձևով ընտրություններին մասնակցել»:
Մեկնաբանելով Արարատ Զուրաբյանի այն խոսքը, թե Նաիրա Զոհրաբյանից լավ քաղաքապետ կլինի՝ Վահե Էնֆիաջյանը ընդգծեց. «Նաիրա Զոհրաբյանը շատ լավ քաղաքապետ կարող է լինել, և ամբողջ քաղաքական թիմն էլ սատարում է նրան, մենք վստահ ենք, որ այս աշխատանքում ևս նա կհաջողի: Նաիրա Զոհրաբյանը 4-րդ, 5-րդ, 6-րդ գումարման պատգամավոր է, ընդ որում՝ բոլոր գումարումների ժամանակահատվածում նա ԱԺ-ում զբաղեցրել է տարբեր պաշտոններ: Իր ուսերին դրված բոլոր պարտականությունները նա կատարել է փայլուն կերպով, թե իր մարդկային որակները և արժեհամակարգը այնպիսին է, որ նա յուրաքանչյուր աշխատանքին մոտենում է պատվախնդրությամբ: Առաջիկայում ներքին համոզմունք ունեմ, որ Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ մեր թիմն ունենալու է մեծ հաջողություն»:
 
                                        18:01
 
                                        17:45
 
                                        17:35
 
                                        17:15
 
                                        16:55
 
                                        16:42
 
                                        16:15
 
                                        16:05
 
                                        15:51
 
                                        15:21
 
                                        15:02
 
                                        14:45
 
                                        14:25
 
                                        14:05
 
                                        13:41
 
                                        12:45
 
                                        12:12
 
                                        11:16
 
                                        11:02
 
                                        10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
 
                                        09:55
 
                                        09:45
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42