Արտակարգ իրավիճակների նախարարությունը նախապատրաստում է նոր կառուցվածքային փոփոխություններ՝ սահմանադրական փոփոխություններին համապատասխանեցնելու նպատակով: Փրկարար ծառայությունում իրականացվել են կառուցվածքային փոփոխություններ, միավորվել են ստորաբաժանումներ, իսկ օպտիմալացման հետևանքով աշխատանքից ազատվողներ չեն եղել:
Այս մասին այսօր իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելու ընթացքում ասաց ՀՀ ԱԻՆ նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Tert.am-ի հարցին, թե գազալցակայաններում 2017-ին տեղի է ունեցել 5 պայթյուն, սակայն պատճառը պարզելու ընթացքում ակնհայտ է դառնում, որ գազալցակայանների ու գազաբալոնների համար պատասխանատու են տարբեր գերատեսչությունների տարբեր մարմիններ, արդյոք մտադրություն չկա տարբեր լիազորությունները շնորհել միևնույն մարմին, որպեսզի պատասխանատվությունը կրի մեկ մարմին և «չմեղադրեն» իրար, ԱԻՆ նախարարն ասաց, որ համամիտ չէ, որ պատասխանատվությունից խուսափում են:
Ինչ վերաբերում է գազալցակայաններում ստուգումներին, նախարարն ասաց, որ ստուգումներ իրականացվել են, հայտնաբերվել են խախտումներ, որոնք շտկվել են:
Tert.am-ի հարցին, թե անտառային հրդեհների ժամանակ ՀՀ ԱԻՆ–ը առանց դրսից օգնության, համապատասխան տեխնիկա չունենալու պատճառով, չի կարող պայքարել հրդեհների դեմ, երբ դրանք մեծ չափի են հասնում, ինչպես նախորդ տարի Դիլիջանի անտառի հրդեհներն էին, արդյոք վերազինման ծրագիր կա, ԱԻՆ նախարարն ասաց, որ միջազգային համագործակցության արդյունքում 2019-ին Ճապոնիայի կառավարության կողմից ՀՀ ԱԻՆ-ին է տրամադրվելու 40 միավոր հրշեջ–փրկարարական մեքենա:
Բացի դրանից, նախարարն ասաց, որ իր նշանակման առաջին օրվանից իր հանձնարարականում նշել է, որ կանխարգելիչ գործողություններ կիրականացվեն անտառային հրդեհները բացառելու համար, ինչի արդյունքում այս տարի նույնիսկ չորրորդ աստիճանի հրդեհներ չեն գրանցվել:
18:02
17:03
16:45
15:38
15:25
12:56
12:43
12:33
12:14
11:43
11:28
11:15
10:45
10:23
10:03
09:39
17:33
16:22
12:04
10:03
12:43 23.06.25
16:45 23.06.25
15:25 23.06.25
10:03 23.06.25
09:39 23.06.25
11:15 23.06.25
10:45 23.06.25
15:38 23.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03