Հուլիսի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:
Հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը:
Իր խոսքում նախարարն առանձնակի կարևորել է Ռուսաստանի հետ փոխգործակցությունը հատկապես տնտեսական ոլորտում և, նշելով նախարարության կողմից 30 հիմնական ոլորտների մասով իրականացվող աշխատանքը, առաջարկել է դեսպանին սերտ համագործակցություն բոլոր ուղղություններով:
ՌԴ դեսպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ակտիվ համագործակցելու նախարարության հետ և համատեղ ջանքերով նպաստելու արդյունաբերական ծրագրերի իրականացմանը:
Իվան Վոլինկինը տեղեկացրել է նախարարին, որ ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ համատեղ իրականացվող` «Արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերական ճյուղերի մրցակցության զարգացում` արդիականացման և նոր շուկաներ մուտքի միջոցով» Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող ծրագիրը, որը վերաբերում է Հայաստանի տեքստիլ արդյունաբերության ոլորտին, մոտենում է ավարտին, սակայն մտադրություն կա այն շարունակելու` ավելացվելով նաև կաշեգործության ոլորտը: ՌԴ դեսպանը նշել է, որ տպավորված է հայկական նորաձևության մոդելներով, հավելելով, որ կաշեգործության ոլորտի զարգացմամբ հնարավոր կլինի վերականգնել նաև հայկական կոշիկի արտադրությունը, որով Հայաստանը ճանաչելի և մրցունակ է եղել նախկինում:
ՌԴ դեսպանը, շեշտելով Հայաստանի զբոսաշրջության գրավչությունը, խոսել է նաև մեկ այլ` գյուղական զբոսաշրջության զարգացման ծրագրի մասին, որը նույնպես նախատեսվում է իրականացնել ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության միջոցով, Ռուսաստանի ֆինանսական աջակցությամբ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ: Դեսպան Վոլինկինն առաջարկել է Արծվիկ Մինասյանին համատեղ աշխատել այս երկու ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Շնորհակալություն հայտնելով դեսպանին գործուն աջակցության համար, Արծվիկ Մինասյանը նշել է, որ շատ կարևորում է ծրագերի իրականացումը, հատկապես գոհունակություն հայտնելով նշված առաջին ծրագրի շարունակության առնչությամբ, սակայն ավելացրել, որ այն պետք է ունենա հնարավորինս բարձր արդյունավետություն, ինչի համար անհրաժեշտ է ուղղորդված և համակարգված աշխատանք: Նախարարը տեղեկացրել է, որ ծրագրի իրականացման արդյունավետության ուղղությամբ նախարարությունն ուսումնասիրություն է իրականացնում, և արդյունքների մասին դեսպանությունը առաջիկայում կտեղեկացվի:
Հանդիպման ավարտին կողմերը համաձայնել են, որ անհրաժեշտ է ավելի հաճախ հանդիպել` քննարկելու օպերատիվ և ստրատեգիական հարցեր, առավել ևս, որ կան երկուստեք հետաքրքրություն ներկայացնող շատ ոլորտներ:
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
13:48
13:24
13:09
12:52
12:34
12:33
12:27
12:16
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03