Երևի նկատել եք, որ մեր իրականության մեջ «էս երկիր» արտահայտությունը գրեթե բոլոր ժամանակներում ու հատկապես վերջին տարիներին կարծես թե շրջանառվում է՝ դոմինանտության էֆեկտի ակնկալիքով։
Եղբայր, բարեկամս, «էս երկիրը» որ՞ն է, բացատրի մենք էլ հասկանանք։
Մի՞թե «էս երկիր» ասելով նկատի ունես ԻՄ ՈՒ ՔՈ երկիրը, մի՞թե «էս երկիր» ասելով նկատի ունես այն հայրենիքը, որի համար կյանք են տվել հայ ժողովրդի լավագույն զավակները, մի՞թե «էս երկիր» ասելով նկատի ունես այն պետությունը, որի քաղաքացին ես դու, որի օրհներգն ես երգում սիրտդ թրթռալով, երբ աչքիդ առաջ հայտնվում է եռագույնը։
Մի՞թե «էս երկիր»-ը ասելով նկատի ունես այն Հայաստանը, որի ջուրը խմելուց հագենում ես, իսկ հողի վրա կանգնելուց անբացատրելի ուժ ստանում։
Գուցե դու յուրաքանչյուր հայի օջախը ուզում ես ներկայացնել «էս երկիր» պիտակի տակ ինչ ինչ նպատակներ ու շահեր ունենալով։
Իհարկե, դա քո խնդիրն է, բայց «էս երկիր» գոյություն չունի և ցանկացած մեկը ով ասում է «էս երկիր»-ը նույնիսկ առանց իմանալու դրա պատճառը՝ ինձ համար դադարում է լինել հայրենակից, դադարում է լինել մարդ ու հայ, ում կողքին ես ապրում եմ, գուցե ում կողքին նստում եմ քաղաքային տրանսպորտում կամ մետրոյում, ում հետ կիսվում եմ խնդիրներով, նպատակներով ու երազանքներով, ում հետ թերևս ընկերություն եմ անում, շփվում և այլն։
Հիմա խոսում եմ քեզ հետ, հենց քեզ, ով երբևէ կամ ապագայում առավելևս՝ կօգտագործի «էս երկիրը» դավաճան արտահայտությունը։
Ես գուցե հասկանամ քեզ, գուցե լսեմ քո խնդիրները և նեցուկ լինեմ քեզ, ինչու ոչ քեզ արդարացնեմ բոլորի մոտ, բայց այն դեպքում, երբ դու «էս երկիրը»՝ հոգով ու սրտով կհամարես ԻՄ ՈՒ ՔՈ երկիրը։
11:43
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02