«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնող խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը կարծում է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները չպետք է դատապարտվեն։
««Սասնա ծռեր» խմբի անդամները չպետք է դատապարտվեն, իսկ եթե դատապարտվեն, մենք կհասկանանք, որ Սերժ Սարգսյանը չի հեռացել», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ավետիսյանը։
Նա նաև ասաց, որ խմբի անդամներից երեքը Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը, շարունակում են մնալ անազատության մեջ և նրանք նույնպես պետք է «անհապաղ ազատ արձակվեն»։
Հարցին, թե երկու տարվա հեռվից ի՞նչ կարող է ասել, ինչո՞վ էր պայմանավորված ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու նրանց քայլը, Ավետիսյանը պատասխանեց. «Մենք օրինակ ենք ծառայել, մենք, եթե հստակ ձևակերպում անեմ, ապստամբություն ենք իրականացրել։
Մենք կոչ ենք արել միանալ մեր ապստամբությանը։ Մենք օրինակ ենք ծառայել՝ ակնկալելով, որ ժողովուրդը կմասնակցի, իսկ ժողովուրդն, իհարկե, ոտքի կանգնեց և աջակցեց, սակայն, զինված բաղադրիչն, ինչ-ինչ պատճառներով էլ զարգացում չունեցավ։ Իսկ թե ինչո՞ւ հենց ՊՊԾ գունդը գրավեցինք, ապա այդ գունդն այն աչքի ընկած մահակն էր, որն անընդհատ ճոճվում էր ժողովրդի գլխին, իսկ երբեմն էլ՝ հարվածում ժողովրդի գլխին։ Այսինքն, ՊՊԾ գունդը գրավելով, նկատի ենք ունեցել նաև հոգեբանական պահը։ Եղածը եղել է, այդպես ենք մտածել, այդպես ենք արել»։
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02