Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուանդայի արտաքին գործերի նախարար Լուիզ Մուշիկիվաբոյին, ում՝ որպես Աֆրիկյան միության ներկայացուցիչ, ուղեկցում էր Գաբոնի արտաքին գործերի, ֆրանկոֆոնիայի և տարածաշրջանային ինտեգրացիայի նախարար Ռեջի Իմոնգոլը:
Ինչպես տջեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Փաշինյանը կարևորել է աֆրիկյան երկու երկրների ԱԳ նախարարների այցը մեր երկիր՝ նշելով, որ նման բարձրաստիճան պատվիրակության այցը լավ առիթ է ինչպես ս.թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթաժողովին վերաբերող հարցեր քննարկելու, այնպես էլ Հայաստանի ու աֆրիկյան երկրների հարաբերություններում նոր էջ բացելու և համագործակցության զարգացման շուրջ մտքեր փոխանակելու համար:
Ռուանդայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին ընդունելության համար և նշել, որ տպավորված է Հայաստանով և աֆրիկյան պատվիրակության հանդեպ ցուցաբերվող ջերմ հյուրընկալությամբ: Լուիզ Մուշիկիվաբոյի խոսքով՝ ժամանակն է, որպեսզի Հայաստանն ու աֆրիկյան պետությունները որակապես նոր թափ հաղորդեն երկկողմ հարաբերություններին և գործնական քայլեր ձեռնարկեն: Նա նաև նշել է, որ ուշադրությամբ հետևում են ՀՀ վարչապետի աշխատանքային գործունեությանը և տպավորված են դրանով:
Զրուցակիցները քննարկել են ՖՄԿ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանում գագաթաժողովի անցկացումը մեծ պատիվ է, և կիրականացվեն անհրաժեշտ բոլոր աշխատանքները՝ այն հավուր պատշաճի և բարձր մակարդակով կազմակերպելու համար։
«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը լավ հարթակ է՝ ֆրանկոֆոն երկրների միջև համագործակցությունը խորացնելու վերաբերյալ քննարկումներ ծավալելու և մարդկային բարեկամությունը, հումանիտար կապերը սերտացնելու առումով», - նշել է կառավարության ղեկավարը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի գագաթաժողովի արդյունքներով կազմակերպության շրջանակում միասնականությունն ու համագործակցությունն ավելի ամրապնդվեն: Վարչապետը նաև նշել է, որ գագաթաժողովի ընթացքում նախատեսվում է կազմակերպել բիզնես ֆորում, որը կնպաստի ֆրանկոֆոն երկրների միջև գործարար կապերի խորացմանը: Իր հերթին տիկին Մուշիկիվաբոն ասել է, որ Երևանում կայանալիք ՖՄԿ գագաթաժողովին Աֆրիկյան մայրցամաքը ներկայացված կլինի ամենաբարձր մակարդակով և իր ակտիվ նպաստը կբերի աշխատանքների արդյունավետ անցկացմանը:
Ռուանդայի ԱԳ նախարարը կիսվել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ կատարած այցելությունից ստացած տպավորություններով՝ առանձնահատուկ ընդգծելով թանգարանի կրթական գործառույթի կարևորությունը: Այս համատեքստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է միջազգային հարթակներում համագործակցության հարցին և կարևորել այն հանգամանքը, որ Հայաստանի և Ռուանդայի կառավարությունները համատեղեն ջանքերը ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման ուղղությամբ:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44