Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում օգոստոսի 22-ին քննարկվել է գազի փոխադրման ծառայությունների ընդհանուր սակագների մեթոդաբանության մշակման առաջարկը:
Ինչպես « տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, նիստում ներկա են գտնվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների էներգետիկայի փոխնախարարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները:
Սեպտեմբերին կողմերի առաջարկությունները կքննարկվեն էներգետիկայի նախարարների կողմից, որից հետո հարցը կներկայացվի Միջկառավարական խորհրդի նիստին:
ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձեւավորման ծրագրի վերաբերյալ աշխատանքը Եվրասիական տնտեսական հանձնաժողովում անցկացվել է 2016 թվականի ապրիլից:
Ծրագրի նախագիծը արժանացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հավանությանը, իսկ այս տարվա հուլիսի 27-ին այն Միջկառավարական խորհրդի նիստում քննարկել են ԵԱՏՄ պետությունների վարչապետները:
Քննարկման արդյունքում կողմերը հարցեր են ուղղել գազի փոխադրման սակագների հետ կապված, որի շուրջ որոշվել էր հետագայում լրացուցիչ աշխատանք տանել:
«2016 թվականին գազի ընդհանուր շուկայի ձեւավորման ծրագրի վերաբերյալ ԵԱՏՄ երկրների կողմից 60 տարաձայնություններից մնացել է միայն մեկը: Կարգավորման հնարավոր եղանակներից մեկը կարող է լինել Միության գազի միասնական շուկայում գազի փոխադրման ծառայությունների միասնական սակագների մեթոդաբանության մշակումը և ընդունումը»,- նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Էներգետիկայի եւ ենթակառուցվածքների վարչության անդամ Էմիլ Կայկիևը:
Ինչպես ընդգծել է ԵԱՏՀ-ի էներգետիկայի դեպարտամենտի տնօրեն Լեոնիդ Շենեցը, միասնական մեթոդաբանությունը թույլ կտա զարգացնել ընդհանուր մոտեցումներ եւ սակագների կարգավորման մեխանիզմներ:
Կողմերը համաձայնել են, որ անհրաժեշտ է աստիճանաբար լուծել վիճելի հարցերը, որպեսզի անցնեն Միության գազի միասնական շուկայի ձեւավորմանը:
Հանդիպման մասնակիցները առաջարկել են սեպտեմբերի երկրորդ կեսին անցկացնել ԵԱՏՄ երկրների էներգետիկ նախարարների հանդիպումը:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01