ARM | RUS |

101-րդ օրվա անելիքը

24.08.18 | 13:03

Նախորդ հարյուր օրվա ընթացքում նոր կառավարությունից ակնկալել աննկարագրելի ձեռքբերումներ, սոցիալական բարելավում, կենսամակարդակի բարձրացում՝ անլուրջ է։ Եվ գիտակից մարդիկ նման հարց չեն դնում։ Հարյուր օրում հնարավոր չէր երկրի հետագա զարգացման բոլոր հիմքերը դնել։ Եվ նման պահանջներ դնելը ազնիվ չէ։ Նույնիսկ հարյուր օրվա քննարկումն ինքը ֆորմալ բնույթ է կրում՝ այնքանով, որքանով ընդունված է դա անել։ Դրա կիրառական կարևորությունը փոքր է։

Շատ ավելի կարևոր է հասկանալ 101-րդ օրվա անելիքը, հաշվարկել սցենարները՝ ինչ զարգացումներ են հնարավոր, բարձրաձայնել ռիսկերը։ Մեր երկրում և մեր շուրջը կատարվողը շատ ավելի բարդ ու խորքային է, քան մենք պատկերացնում ենք։ Քաղաքական դաշտի դեֆոլտի, հանրային քննարկումների ապշեցնող պարզունակության և օր օրի ուժեղացող ագրեսիվության պայմաններում մենք կարող ենք բաց թողնել պրոցեսներ, որոնց համար հետագայում ստիպված ենք լինելու չափազանց թանկ գին վճարել։

Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են։

Ի վերջո, երկրում ստեղծվել է նոր իրողություն, իսկ դա նշանակում է նոր զարգացումներ, նոր ապագա։ Իմ խորին համոզմամբ՝ բանաձևը հետևյալն է՝ վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են։ Հինը փլվեց, որովհետև սպառվել էր, փլվեց, որովհետև հին էր՝ 21-րդ դարի չէր։ Հինն այլևս չկա ու չի լինելու։ Բայց նորն ունի մի քանի տարբերակ։ Դրա մասին է պետք մտածել։ Կյանքը մեզ ստիպելու է դրանց անդրադառնալ՝ ինչքան էլ դրանք լինեն ոչ հաճելի, ինչքան էլ լայն զանգվածներն այս պահին հակված չլինեն քննարկման։ Մեզ սպասվող ապագայում կարող է լինել և՛ խաղաղություն ու պատերազմ, և՛ տնտեսական աճ ու տնտեսական կոլապս, և՛ ներքին համերաշխություն ու բոլշևիզմ, և՛ նոր դաշնակիցներ ու խորը մեկուսացում ...։ Այս տարբերակները հավասարաչափ հնարավոր են և կախված են մեզնից՝ այն բանից, թե ո՛ր պրոցեսները երկրում կգերիշխեն։ Վերջնարդյունքը մեկ օրում չի լինում, դա կախված է պրոցեսներից։ Օրվա ռեժիմով է պետք արձանագրել ու հասկանալ պրոցեսները, որ հնարավոր լինի խուսափել վատագույնից։ Կետ առ կետ պետք է նկատել միտումները և չվախենալ դրանց մասին խոսել։ Մենք մեր հարթակում դա անելու ենք։ Այսօր ներկայացնում ենք առաջին երեք խնդիրները, մտահոգությունները.

Հանրության շերտերի բարիկադավորում

Մթնոլորտն է ստիպում, որ գոնե ինքնապաշտպանության համար տարբեր ուժեր, խմբեր, միավորներ, կլաններ, մեծ ընտանիքներ կառուցեն իրենց «բարիկադները»։ Տոտալ ագրեսիվության մթնոլորտն ուղղակի ստիպելու է տարբեր շերտերի՝ կազմակերպել իրենց դիմադրությունը։ Անընդհատ ստեղծվում և ստեղծվելու են կոնֆրոնտացիոն հարթակներ։ Ամեն մեկն ասում է իր «ճշմարտությունը»՝ անկախ թեմայից, և երկրում չկան երկխոսության հարթակներ։ Դրանք փլուզվել են։ Գուցե այս պահին սա դժվար նկատելի է, բայց որոշ ժամանակ անց ակնհայտ կլինի՝ իր վնասներով հանդերձ։ Այսպես շարունակվելու դեպքում ձևավորվելու են գործիքներ, հարթակներ, որոնք միայն պաշտպանվելու և պատերազմելու համար են։ Ձևավորվելու են պետություն չունեցող հասարակություններին բնորոշ մոդելներ, որտեղ միասնական պետական մտածողությունը և համակեցությունը տեղ չեն ունենալու։ Բոլորն ունենալու են ժամանակակից պայքարի գործիքները, և սկսվելու է քաոտիկ կռիվ՝ բոլորը բոլորի դեմ։ Եթե գնաց այս սցենարով, մի պահից չենք հասցնելու ֆիքսել՝ ո՛վ ում դեմ է կռվում, ո՛ր թելը ուր է տանում. պատճառը, սկիզբը, հետևանքը՝ ամեն ինչ խառնվելու է։ Մենք ունենալու ենք մի իրականություն, որտեղ միասնական պետական հասարակական օրակարգին փոխարինելու են ցեղային, ընտանեկան և խմբակային օրակարգերը։ Ու սա կլինի շատ արագ։ Պրոցեսը պետք է կանգնեցնել, և դա պետք է արվի հակառակ պրոցեսի խրախուսմամբ։

Իմ առաջարկն է. ձևավորել նոր՝ երկխոսության, պոզիտիվ և առարկայական քննարկումների հարթակներ։ Ձևավորել բանակցությունների, հրապարակային քննարկումների և պայմանավորվածությունների ֆորմատներ։ Դա կլինի իսկական հեղափոխական մշակույթ՝ քննարկել, բանակցել, գտնել լուծում։ Դրա նախաձեռնությունը, դրա առաջին քայլերը իշխանությունից պետք է գան ՝ հռետորաբանության վերանայումից մինչև ինստիտուցիոնալ լուծումներ։ Դրանից հետո մենք կտեսնենք, որ կմիանան շահագրգիռ և գիտակից շրջանակները, և այլ մթնոլորտ ու տրամաբանություն կլինի երկրում։ Հայաստանում կա շերտ, որը հասկանում է բևեռացման վտանգավորությունը։ Կմիանան նրանք, ովքեր իսկապես հասկանում են, որ վերադարձ հնին այլևս հնարավոր չէ, իսկ նորի տարբերակները շատ են, և պետք է մեծ ջանք գործադրել՝ լավ տարբերակների ընտրության համար։ Հրապարակների և սոցցանցերի աղմուկին աստիճանաբար պետք է փոխարինի խելամիտ ու հավասարակշիռ խոսքը։ Դրանից շահելու են բոլորը։

Հանել ուժայիններին բիզնեսից

Լայն զանգվածներին հաճելի է լսել այս կամ այն բիզնեսի անօրինականությունների և տուգանքների մասին։ Վայելել այս կամ այն տուգանքի չափը։ Նույնիսկ եթե չի հասկացվում, թե ինչի մասին է, միևնույն է, հաճելի է։

Բայց այն, ինչը մի փուլում հաճելի է լայն զանգվածներին, վաղը բերելու է տնտեսական անկման, բիզնեսի ակտիվության անկման։ Փողը շատ վախկոտ միավոր է, ուղղակի կփախչի Հայաստանից։ Դրանից հետո այդ նույն լայն զանգվածները նոր իշխանությունից պահանջելու են աշխատավարձ և աշխատատեղ։ Սա պրոբլեմ է, որով 90-ականներին անցել են բոլոր հետխորհրդային և արևելաեվրոպական երկրները, և բոլորը գտել են լուծումը՝ հանել ուժայիններին բիզնեսից։ Հակառակ դեպքում հաջորդ փուլերում ուժայիններն ուղղակի սերտաճելու են բիզնեսին։ ՊԵԿ-ի ցանկացած ստուգում սենսացիոն բացահայտում չէ, լրատվական սկանդալ չէ, կոռուպցիա չէ։ Ցանկացած անճշտություն թալան չէ, ցանկացած տուգանք թալանածը հետ բերել չէ և այլն։ Լրատվական կյանքը վերածվել է մի մեծ «02»-ի։ Այս պրոցեսը պետք է կանգնեցնել. բիզնեսը սիրում է կայուն, կանխատեսելի մթնոլորտ։ Ու կայուն, զարգացող բիզնեսն է ապահովելու աշխատատեղ ու աշխատավարձ։

Կենտրոնական կառավարման կորստի վտանգ

Կա մի քանի գործոն, որոնք կարող են հանգեցնել այս վիճակին, այդ թվում՝ տասնամյակների ընթացքում ձևավորված իրողությունների՝ ոչ ամբողջական պատկերացումը և անփորձ կառավարումը։

Ինչի մասին է խոսքը. ցանկացած մարզում, խոշոր բնակավայրում կան կլաններ, ֆինանսատնտեսական միավորներ, խոշոր ընտանիքներ։ Նրանք շատ արագ հարմարվելու են և արդե՛ն հարմարվում են նոր խաղի կանոններին։ Նրանցից յուրաքանչյուրը, ըստ նպատակահարմարության, ունենալու է իր «քաղաքացիական ակտիվիստներին», իր պսևդո-էկոլոգների խմբերը, իր ընդդիմադիր գործիչներին, իր լրատվական կայքերը, իր իրավապաշտպանին, իր բլոգերներին, իր ֆբ-ականներին, իր ճանապարհ փակող խմբերին և այլն։ Այս միտումն արդեն իսկ այսօր կա, վաղն այն կրելու է շատ ավելի լուրջ, կազմակերպված բնույթ։ Իշխանությունը, եթե պահը բաց թողեց, վաղը ոչ մի գործիք չի ունենալու դրա դեմ պայքարի։ Եթե մինչ հեղափոխությունը կային ռեգիոնալ ֆեոդալներ, և իրենց շահերը միջնադարյան մեթոդներով էին պաշտպանում, հիմա դա անելու են 21-դարի մեթոդներով, բայց դրանից հարցի վտանգավորությունը չի փոխվելու։ Նման գործիքներով կարելի է տապալել ցանկացած լավ նախագիծ, ցանկացած ընտրություն, ցանկացած բիզնես, ցանկացած ներդրում՝ ըստ նպատակահարմարություն։ Կարող է գալ մի պահ, որ կառավարութան շենքից ուղղակի երկիրը ամբողջապես հնարավոր չլինի կառավարել։ Հնարավոր չլինի տիրապետել պրոցեսներին։ Հենց այս պահին կան օրինակներ, որոնք փաստում են, որ այս գործընթացը, ցավոք, սկսվել է։ Սրա մասին պետք է շատ լուրջ մտածել։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Շարունակելի


Իռլանդիայի ընտրանու հետ հանդիպումն ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակով

Իռլանդիայի ընտրանու հետ հանդիպումն ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի...

22:24

Տեղի ունեցան Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնի փակման արարողությունը

Տեղի ունեցան Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնի փակման...

19:09

Խաբկանքի կիսատ-պռատ փաստաթուղթը Հայաստանի իշխանությունը փորձում է որպես խաղաղություն ծախել․ Աբրահամյան

Խաբկանքի կիսատ-պռատ փաստաթուղթը Հայաստանի իշխանությունը փորձում է որպես խաղաղություն ծախել․...

18:06

Շարունակվում են քննարկումները 2026-2028 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային և ծախսային շրջանակի վերաբերյալ

Շարունակվում են քննարկումները 2026-2028 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային և ծախսային շրջանակի...

17:56

Ռուսաստանի ներկայությունն Անդրկովկասում հույժ անհրաժեշտություն է․ Լևոն Տեր-Պետրոսյան

Ռուսաստանի ներկայությունն Անդրկովկասում հույժ անհրաժեշտություն է․ Լևոն...

17:47

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալին

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարարի...

17:45

Սրանց նմանները պետք է մեկուսացվեն քաղաքական դաշտից. Մանե Թանդիլյանը՝ ՔՊ-ականների մասին

Սրանց նմանները պետք է մեկուսացվեն քաղաքական դաշտից. Մանե Թանդիլյանը՝ ՔՊ-ականների...

17:22

Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում

Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում

17:09

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից քաղաքացու թոշակը կլինի նրա վերջին աշխատավարձի մոտ 40 տոկոսի չափով. ԿԲ նախագահ

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից քաղաքացու թոշակը կլինի նրա վերջին աշխատավարձի մոտ 40...

16:48

Արևմուտքն աչք է փակում Փաշինյանի դեսպոտիզմի վրա, ռուսական կոշտ հակազդեցությանն էլ չի արժանանում․ «ՀայաՔվե»

Արևմուտքն աչք է փակում Փաշինյանի դեսպոտիզմի վրա, ռուսական կոշտ հակազդեցությանն էլ չի արժանանում․...

16:15

Եթե աշխատանք չունեք, Սամվել Կարապետյանի ուղերձը ձեզ համար է. Նարեկ Կարապետյանը ներկայացրել է՝ ինչ կարող է տալ «Մեր ձևով» շարժումը երկրին

Եթե աշխատանք չունեք, Սամվել Կարապետյանի ուղերձը ձեզ համար է. Նարեկ Կարապետյանը ներկայացրել է՝ ինչ...

15:52

Էդգար Մկրտչյանը՝ ֆինանսների նախարարի տեղակալ

Էդգար Մկրտչյանը՝ ֆինանսների նախարարի տեղակալ

15:38

«Պատիվ ունեմ» խմբակցությունը Արթուր Հովհաննիսյանի վարքը քննելու ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես կգա

«Պատիվ ունեմ» խմբակցությունը Արթուր Հովհաննիսյանի վարքը քննելու ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու...

15:15

Երևանում գողություն կատարելու պահին երկու անձ է ձերբակալվել. ՆԳՆ

Երևանում գողություն կատարելու պահին երկու անձ է ձերբակալվել....

14:42

Մեկնարկում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ֆինանսավորվող «Մշակույթ՝ իմ ուղին» ծրագիրը

Մեկնարկում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ֆինանսավորվող «Մշակույթ՝ իմ ուղին»...

14:18

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի...

14:03

Փաշինյանը համաձայնել է տալ ամեն ինչ, ինչն իրենից պահանջում է Ադրբեջանը, որպեսզի նախընտրական քարոզչության մեջ այդ կադրն օգտագործի. Մամիջանյան

Փաշինյանը համաձայնել է տալ ամեն ինչ, ինչն իրենից պահանջում է Ադրբեջանը, որպեսզի նախընտրական...

13:56

Տիգրան Ավինյան, էդ ժպիտով ձգտում եք սերիալի հերոս դառնալ, կխրախուսեմ Ձեզ. Մեսրոպ Մանուկյանը՝ Ավինյանին

Տիգրան Ավինյան, էդ ժպիտով ձգտում եք սերիալի հերոս դառնալ, կխրախուսեմ Ձեզ. Մեսրոպ Մանուկյանը՝...

13:42

Ձերբակալվել է «Սևան» ՔԿՀ-ի պետի տեղակալը

Ձերբակալվել է «Սևան» ՔԿՀ-ի պետի տեղակալը

13:38

Նիկոլ Փաշինյանը գլուխը պատին է տալիս, թե պողպատե մանդատով սպառնում է ընդդիմությանը. Հայկ Մամիջանյան

Նիկոլ Փաշինյանը գլուխը պատին է տալիս, թե պողպատե մանդատով սպառնում է ընդդիմությանը. Հայկ...

13:21

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Հայկական մամուլ

«Հրապարակ». «Սպասեք, կինոն դեռ առջեւում է». ՔՊ-ականներին հրահանգվել է դեռ ափեղ-ցփեղ չխոսել

«Հրապարակ». «Սպասեք, կինոն դեռ առջեւում է». ՔՊ-ականներին հրահանգվել է դեռ ափեղ-ցփեղ...

09:56

«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կրկին կփորձի

«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կրկին կփորձի

09:44

«Փաստ». Կառավարությանը նոր լիազորություն կտրվի

«Փաստ». Կառավարությանը նոր լիազորություն կտրվի

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ն տապալել է առողջապահական ապահովագրության խոստումը. ով է պատասխանատու

«Ժողովուրդ». ՔՊ-ն տապալել է առողջապահական ապահովագրության խոստումը. ով է...

09:25

«Փաստ». Իսկ ի՞նչ է ուզում հանրությունը

«Փաստ». Իսկ ի՞նչ է ուզում հանրությունը

09:14

«Ժողովուրդ». 3 տարի բանտում. նիստերը դռնփակ են, իրավիճակը` անհայտ

«Ժողովուրդ». 3 տարի բանտում. նիստերը դռնփակ են, իրավիճակը`...

09:02

«Հրապարակ». Դատավորի ամուսինը բարձրաստիճան ոստիկան է

«Հրապարակ». Դատավորի ամուսինը բարձրաստիճան ոստիկան է

09:44

«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը քաղաքային ձախողումներից անցել է ակադեմիական թռիչքների. թվեր

«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը քաղաքային ձախողումներից անցել է ակադեմիական թռիչքների....

09:33

«Հրապարակ». Ինչո՞ւ է Ռուսաստանն արգելում «Սպայկայի» կուտքը

«Հրապարակ». Ինչո՞ւ է Ռուսաստանն արգելում «Սպայկայի»...

09:15

«Ժողովուրդ». Ազգային ժողովը գնացել է «ՎԼՎ»՝ շոփինգի. ջրատաքացուցիչ է պետք

«Ժողովուրդ». Ազգային ժողովը գնացել է «ՎԼՎ»՝ շոփինգի. ջրատաքացուցիչ է...

09:01

«Հրապարակ». Դարձել են Փաշինյանի «աղանդի հետևորդ»

«Հրապարակ». Դարձել են Փաշինյանի «աղանդի հետևորդ»

09:56

«Ժողովուրդ». Համաներման սպասումներ՝ քրեակատարողականներում. կլինի՞ նախընտրական զիջում

«Ժողովուրդ». Համաներման սպասումներ՝ քրեակատարողականներում. կլինի՞ նախընտրական...

09:49

«Ժողովուրդ». Մարտունու մարզադաշտը «հատիկ-հատիկ» չի վերադարձվել, 2006-ից համայնքապատկան է. Փաշինյանը խաբել է. Մաս 236

«Ժողովուրդ». Մարտունու մարզադաշտը «հատիկ-հատիկ» չի վերադարձվել, 2006-ից համայնքապատկան է....

09:36

«Իրավունք». Հարցերը լուծել. Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել

«Իրավունք». Հարցերը լուծել. Փաշինյանը նոր հրահանգ է...

09:31

«Հրապարակ». Դեմ են «քրիստոնյա բանտարկյալներ» արտահայտությանը

«Հրապարակ». Դեմ են «քրիստոնյա բանտարկյալներ»...

09:15

«Հրապարակ». Վիլեն Գաբրիելյանի ծնունդը՝ միայն տղամարդկանցով. մասնակցել է նաև Փաշինյանը

«Հրապարակ». Վիլեն Գաբրիելյանի ծնունդը՝ միայն տղամարդկանցով. մասնակցել է նաև...

09:02

«Հրապարակ». Աշոտ Փաշինյանն ուզում է զբոսավար աշխատել

«Հրապարակ». Աշոտ Փաշինյանն ուզում է զբոսավար աշխատել

09:45

«Ժողովուրդ» . «Հիմա իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ». Փաշինյանի գրությունն ու դատավորի ընտանիքը. ինչ որոշում կկայացվի

«Ժողովուրդ» . «Հիմա իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ». Փաշինյանի գրությունն ու դատավորի ընտանիքը. ինչ...

09:36

«Հրապարակ». Հակոբ Սիմիդյանը մի դիմում էլ է գրել

«Հրապարակ». Հակոբ Սիմիդյանը մի դիմում էլ է գրել

09:27

«Փաստ». 34 տարի անց. այն, ինչ ցանկանում են իշխանությունները, չի ցանկանում հայ ժողովուրդը

«Փաստ». 34 տարի անց. այն, ինչ ցանկանում են իշխանությունները, չի ցանկանում հայ...

09:15

«Ժողովուրդ». Երեխաների համար պետպատվերի գումար չկա, ՊԱԳ-ում էլ լույս չկա. ձախողում

«Ժողովուրդ». Երեխաների համար պետպատվերի գումար չկա, ՊԱԳ-ում էլ լույս չկա....

09:01

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են» սարքել

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են»...

09:55

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

09:48

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն...

09:28

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի...

09:02

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02