«Հրապարակ» թերթը գրում է․ Դատավորներ Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանը հայց են ներկայացրել ԲԴԽ-ի եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել սնանկության դատարանի դատավորներ նշանակելու որոշումը: 2019թ․ հունվարի 1-ից իր գործունեությունն սկսող սնանկության դատարանի դատավոր դառնալու մրցույթին մասնակցած 19 թեկնածուներից 12-ն էին ընտրվել, հիմնականում՝ երիտասարդ սերնդի դատավորներ, մարզային դատավորներ:
7 հոգի չէին արժանացել ԲԴԽ հավանությանը, որոնցից 2-ը՝ Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանը, իրենց դժգոհության մասին հայտնել էին նաեւ մամուլով: Սնանկության դատարանի դատավորների ընտրությունը հաջորդել էր վերաքննիչ դատարանում դատավորների ընտրությանը, որը մեծ աղմուկ էր առաջացրել մամուլում: Ուստի՝ ԲԴԽ-ն այս անգամ շատ ավելի զգուշավոր էր գործել, լավ ծանրութեթեւ արել, փորձել այնպես անել, որ քննադատության տեղ չմնա: Մեր տեղեկություններով՝ մրցույթին մասնակցող անձանց վերաբերյալ ԲԴԽ-ն մանրամասն տվյալներ է հավաքել, հարցումներ կատարել, բնութագրեր վերցրել, ստուգել նրանց անցած ճանապարհը, մութ անկյունները, ռիսկայնության եւ վստահելիության չափանիշը: Բանն այն է, որ այստեղ դատավորները գործ են ունենալու տարբեր ընկերությունների հետ, մեկին սնանկ են ճանաչելու, մյուսի գույքն են օտարելու եւ պետք է խոսակցությունների, բողոքների տեղիք չտան: Այնպես որ, ԲԴԽ-ում վստահ են իրենց կայացրած որոշման հարցում, կարծում են՝ դատավորների հայցն անհիմն լինելու հիմքով կմերժվի:
18:34
16:22
16:06
15:46
15:23
15:06
14:45
14:23
14:06
13:46
13:22
13:09
11:44
11:29
10:46
10:21
10:03
09:52
09:36
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55