«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դատավորներ Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանը հայց են ներկայացրել ԲԴԽ-ի եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել սնանկության դատարանի դատավորներ նշանակելու որոշումը:
2019թ․ հունվարի 1-ից իր գործունեությունն սկսող սնանկության դատարանի դատավոր դառնալու մրցույթին մասնակցած 19 թեկնածուներից 12-ն էին ընտրվել, հիմնականում՝ երիտասարդ սերնդի դատավորներ, մարզային դատավորներ:
7 հոգի չէին արժանացել ԲԴԽ հավանությանը, որոնցից 2-ը՝ Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանը, իրենց դժգոհության մասին հայտնել էին նաեւ մամուլով: Սնանկության դատարանի դատավորների ընտրությունը հաջորդել էր վերաքննիչ դատարանում դատավորների ընտրությանը, որը մեծ աղմուկ էր առաջացրել մամուլում: Ուստի՝ ԲԴԽ-ն այս անգամ շատ ավելի զգուշավոր էր գործել, լավ ծանրութեթեւ արել, փորձել այնպես անել, որ քննադատության տեղ չմնա:
Մեր տեղեկություններով՝ մրցույթին մասնակցող անձանց վերաբերյալ ԲԴԽ-ն մանրամասն տվյալներ է հավաքել, հարցումներ կատարել, բնութագրեր վերցրել, ստուգել նրանց անցած ճանապարհը, մութ անկյունները, ռիսկայնության եւ վստահելիության չափանիշը:
Բանն այն է, որ այստեղ դատավորները գործ են ունենալու տարբեր ընկերությունների հետ, մեկին սնանկ են ճանաչելու, մյուսի գույքն են օտարելու եւ պետք է խոսակցությունների, բողոքների տեղիք չտան: Այնպես որ, ԲԴԽ-ում վստահ են իրենց կայացրած որոշման հարցում, կարծում են՝ դատավորների հայցն անհիմն լինելու հիմքով կմերժվի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01