Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն արգելել է Սպիտակ տան վարչակազմին պաշտոնական հայտարարություն հրապարակել հանրապետական սենատոր Ջոն ՄքՔեյնի մահվան առնչությամբ, գրում է The Washington Post-ը։
Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսի ու նախագահական աշխատակազմի ղեկավար Ջոն Քելիի պատրաստած փաստաթղթում առաջարկվում էր խոսել սենատորի պատերազմական ձեռքբերումների մասին ու ներկայացնել նրան որպես պատերազմի հերոս։ Մինչդեռ Թրամփը նախընտրել է սահմանափակվել թվիթերյան ցավակցական գրառմամբ։
Հայտնի է, որ Սանդերսը հրաժարվել է որևէ կերպ մեկնաբանել Թրամփի այս դիրքորոշումը։ Լրագրողները ենթադրում են, որ այս ամենի պատճառ կարող է հանդիսանալ ՄքՔեյնի կողմից Թրամփին ուղղված քննադատությունը։ Մասնավորապես՝ սենատորը խիստ քննադատության էր արժանացրել նախագահի առողջապահական ոլորտի բարեփոխումները։
Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը ծաղրել էր ՄքՔեյնին, որը Վիետնամի պատերազմի ընթացքում 6 տարի անցկացրել էր գերության մեջ։
«Նա պատերազմի հերոս էր, քանի որ նրան գերի էին վերցրել։ Ես հարգում եմ մարդկանց, որոնք գերի չեն ընկել»,- ասել էր ԱՄՆ-ի՝ այն ժամանակ դեռ ապագա նախագահը։
Հիշեցնենք, որ սենատոր ՄքՔեյնը մահացել է 81 տարեկանում՝ գլխուղեղի ուռուցքից։
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
09:49
09:27
09:04
20:52
18:04
17:53
17:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44