Թուրքիան հաշվի առնելով առեւտրի կարեւորությունը ցանկանում է Եվրամիության հետ հարաբերությունները նոր փուլ տեղափոխել: Այս մասին հայտարարել է ֆինանսների նախարար, Թուրքիայի նախագահի փեսա Բերատ Ալբայրաքը ֆրանսիացի գործընկեր Բրունո Լե Մեյրի հետ համատեղ ասուլիսում, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով, Միացյալ Նահանգների կողմից ձեռնարկված վերջին միակողմանի քայլերը ցույց են տվել, որ Թուրքիայի եւ ԵՄ-ի, մասնավորապես Ֆրանսիայի միջեւ հարաբերությունները ավելի կարեւոր են, քան երբեւէ: Նա նաեւ նշել է, որ Իրանի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու հարցում Փարիզի ու Անկարայի դիրքորոշումները նման են:
Հիշեցնենք, որ Անկարայի եւ Վաշինգթոնի հարաբերությունները վատթարացան ամերիկյան քահանա Էնդրյու Բրանսոնի գործի պատճառով:Թուրքիայի իշխանությունները Բրանսոնին մեղադրում են լրտեսության, քուրդ ապստամբներին եւ անցյալ տարվա պետական հեղաշրջման փորձի կազմակերպիչներին սատարելու մեջ: Նրան սպառնում է 35 տարվա բանտարկություն: Վաշինգթոնը կարծում է, որ նա անմեղ է, եւ նրա կալանավորումն ու դատը քաղաքական դրդապատճառներով են պայմանավորված: ԱՄՆ-ն պնդում է Բրանսոնին ազատելու եւ հայրենիք վերադարձնելու մասին: Դրա հետ կապված Վաշինգթոնը պատժամիջոցներ է սահմանել 2 թուրք նախարարների դեմ: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ թուրք պաշտոնյաների դեմ նոր պատժամիջոցներ է պատրաստում:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01