Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ն չի առաջադրելու քաղաքապետի թեկնածու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում: Շարմազանովը դա հիմնավորեց մի շարք հանգամանքներով, նախ և առաջ նրանով, որ հետհեղափոխական իրավիճակում ավելի կարևոր արտաքին և ներքին հարցեր են տեսնում, քան ՏԻՄ ընտրությունները:
«Երևանի ավագանու ընտրություններին մեր չմասնակցելը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, նախ և առաջ նրանով, որ Հայաստանում այսօր հետիշխանափոխական իրավիճակ է, հիմնական թատերաբեմը ԱԺ-ն է և ավելի կարևոր արտաքին և ներքին մարտահրավերներ կան Հայաստանի համար, քան ՏԻՄ ընտրությունները»,-ասաց Շարմազանովը:
Դիտարկմանը, երբ իրենց կուսակցությունը իշխանություն էր, ինքը հորդորում էր ընդդիմությանը մասնակցել ՏԻՄ ընտրություններին, Շարմազանովը պատասխանեց` միշտ չէ, որ իր կարծիքը կուսակցությունում մեծամասնություն է լինու: «Քաղաքական գործիչները իրադարձության փոփոխության պայմաններում կարող են փոփոխել իրենց կարծիքը: Հիմա միգուցե քաղաքական դաշտում ավելի լուրջ հարցեր կան, քան ՏԻՄ ընտրությունները»,-ասաց նա ու հավելեց` կուսակցությունում դեռ չեն քննարկել, թե ում են սատարելու առաջիկա ընտրություններին:
Անդրադառնալով ԱԺ ընտրություններին մասնակցությանը` Շարմազանովը նշեց, որ եթե որևե կուսակցություն չմասնակցի դրանց, ապա «պետք է մի մեծ կողպեք դնի դռան վրա և փակվի»: «ՀՀԿ-ն չի ստեղծվել նրա համար, որ թեկուզ իշխանափոխությունից հետո չմասնակցի ԱԺ ընտրություններին»,-եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15