Նոր իշխանությունը ստիպված է կրկնում նախորդ իշխանության կողմից ձեռնարկվող փոփոխությունները, օրինագծերը, շարունակում ծրագրերը, թեպետ մոլի քննադատում էր մինչև վարչապետի, կառավարության պատասխանատվության ստանձնումը. ԱԺ-ում մինչև 40 մլն խորանարդ մետր հավելյալ ջուր բաց թողնելու նախագծի քննարկմանը հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:
«Քաղաքական տեսակետից ակնհայտ է այն մոտեցումը, որ փորձում են որդեգրել այսօրվա իշխանավորները, որ նախորդները միշտ վատն էին, իսկ մենք ավելի լավն ենք լինելու, չի դիմանում անգամ հարյուր օրվա քննադատություն: Բնականաբար, նախորդները ունեցել են սխալներ, բացթողումներ, բայց դրանց կողքին չեն ստվերել հաջողության պատմությունները»,-ասաց նա:
Ըստ նրա՝ նորը ևս կունենա հաջողություններ: «Բայց դժվար է ասել՝ արդյոք մեզանից ավելի լավ կաշխատի»,-ասաց նա:
Արմեն Աշոտյանը նշեց, թե մեծ է գայթակղությունն ընթերցել տարբեր մեջբերումներ այսօրվա իշխանության ներկայացուցիչների՝ Փաշինյանի, Զեյնալյանի, Նազարյանի նախկին ելույթներից, բայց նշեց, որ չի անի՝ «սեփական էկոլոգիական խորհրդարանական համակարգը բարելավելու համար»:
«Պետք է գիտակցել՝ ամեն ինչ չէր, որ սխալ էին անում նախկինները: Միայն Սևանի մասին չէ խոսքը՝ արտաքին քաղաքականություն էին քննադատում, դեմ էին միջազգային դպրոցներին, բայց գնում են Դիլիջանի վերջին զանգի միջոցառմանը, պարզվում է՝ երեք ամսում չինական դպրոց են կառուցել, այն դեպքում, երբ 5 տարի ծրագիրը կար և ես էլ եմ պատիվ ունեցել աշխատել: Պետությունը էստաֆետ է սիրում, ամոթ չէ, հարգելի՛ իշխանություն, որ ասեք»,-նշեց նա:
Աշոտյանի ելույթը տեղից ընդհատեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, ով բղավում էր, թե ավելի լավ է թվարկի, թե նրանցից ինչ են ստացել:
Աշոտյանը նախընտրեց չանդրադառնալ ռեպլիկներին:
«Կարծում եմ՝ քաղաքական մշակույթը պահանջում է խորքային վերանայումներ»,-ասաց նա և լավ առիթ համարեց Բաբլոյանի և Փաշինյանի երեկվա հայտարարությունը, որն, ըստ նրա, եղած փակուղային վիճակից, որը տանում էր իշխանությունը, դուրս կբերի:
«Այսօր դուք պատասխանատու եք գյուղացիների առջև, Սևանի էկոլոգիական վիճակի համար, դուք, վերջապես, դառնում եք պետական մտածելակերպ կրող պատասխանատու չինովնիկներ»,-ասաց նա:
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02