Թուրքիայի իշխանությունները, Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին, փորձում են խթանել տնտեսական կապերը Ռուսաստանի և Եվրոպայի հետ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի իշխանություններին կոչ է արել քննարկել Թուրքիայի հետ տնտեսական կապերը ընդլայնելու հնարավորությունը։
Միևնույն ժամանակ, Անկարան Վաշինգտոնին նախազգուշացրել է, որ թուրքական ապրանքների նկատմամբ մաքսային սակագներն ավելացնելու ԱՄՆ որոշումը կարող է Մերձավոր Արևելքում իրավիճակի ապակայունացման պատճառ հանդիսանալ։
Անցյալ շաբաթվա վերջին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա էր մեկնել, որտեղ քննարկվել են C-400 տեսակի զենիթա–հրթիռային համակարգեր գնելու գործարքին վերաբերող հարցերը։
Միացյալ Նահանգները սակայն կտրականապես դեմ է այդ գործարքին։
Ռուսական գործընկերների հետ քննարկվել են նաև Սիրիայում արդեն 7 տարի տևող պատերազմին վերջ դնելու հնարավորությունը։
Չավուշօղլուին ընդունել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Երեկ թուրքական մամուլը հաղորդագրություն է տարածվել, որ Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի նախագահները հաջորդ շաբաթ Իրանում քննարկելու են Սիրայի հարցը։
«Ձեր լավ ընկեր Էրդողանը նաև ցանկանում է Ստամբուլում Ձեզ հրավիրել իր՝ ծովամթերքով հայտնի ռեստորան», – ասել է Չավուշօղլուն Պուտինին:
2016 թվականից ի վեր Պուտինը և Էրդողանն առնվազն 11 անգամ հանդիպել են:
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
09:49
09:27
09:04
20:52
18:04
17:53
17:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44