ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն այսօր հանդես եկավ պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամուլի ասուլիսով: Նա նշեց, որ իր պաշտոնի ստանձնումից հետո առաջնահերթ խնդիր է համարել ծրագրերն ուսումնասիրելը և հանձնարարել է շատ արագ կատարել ծրագրերի գույքագրում:
«Ես առաջնահերթ դրել էի ատոմակայանը ժամանակին վերագործարկելու հարցը: Իմ կողմից ձեռնարկվել են հնարավոր բոլոր միջոցները, գնացել ենք ոչ ստանդարտ լուծումների և կարողացել ենք ճիշտ ժամանակին՝ օգոստոսի 1-ին վերագործարկել ատոմակայանը»,-ասաց նա:
Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ այս տարի էլեկտրաէներգիայի աննախադեպ սպառում է եղել, երբևէ ամռանը այդքան սպառում չի գրանցվել. ամռան երեք ամիսներին օրական ծախսվել է գրեթե1030 մեգավատ էլէներգիա:
«Նման ծախս ունեցել ենք հիմնականում Նոր տարվա օրերին, բայց ամռան ամիսներին նման իրավիճակ չէր եղել և դա պայմանավորված էր հիմնականում շոգ օրերի հետ»,-ասաց նա և կարևորեց, որ այդ ընթացքում հաջողվել է այնպես անել, որ ոչ մի խափանում տեղի չունենա:
Նախարարը կարևորեց, որ Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը ավելի ճիշտ կառավարելու համար «Տաշիր գրուպի» հետ համաձայնության են եկել, որ այն հանձնվի պետական կառավարման: Նա նաև ասաց, որ նախարարությունում կառուցվածքային փոփոխությունների մի ամբողջ փաթեթ է նախապատրաստվել, որի արդյունքում կվերաձևակերպվի նախարարության աշխատակազմը:
Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնին՝ նա հիշեցրեց, որ բանակցությունների արդյունքում սոցիալապես անապահով ընտանիքների համար հուլիսի 1-ից սակագինը 10 դրամով նվազեցվել է:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32