Ամերիկյան Washington Times հրատարակությունը անդրադարձել է Հայաստանում վերջին քաղաքական զարգացումներին: NEWS.am-ը կրճատ ներկայացնում է Լ. Տոդ Վուդի «ՎենդենտանՀայաստանում» հոդվածը:
««Վրեժի ուղին բռնելուց առաջ՝ երկու գերեզման փորեք ձեզ համար», - ասում էր Կոնֆուցիոսը: Նիկոլ Փաշինյանը եւ նրա փութաջան դատախազները պետք է հիշեն այս հանրահայտ ճշմարտությունը, Washington Times-ում գրում է Լ. Տոդ Վուդը:
Հայաստանի նորաթուխ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հանդես է գալիս երկրի քաղաքականությունում կոռուպցիայի վերացման օգտին, կարծես, հետեւում է Երրորդ աշխարհի մանր բռնապետերի օրրնակին՝ մեղադրելով եւ կանխելով քաղաքական ընդդիմությանը: Սա ոչ մի լավ բանի չի հանգեցնի Հայաստանի ապագայի համար, կարծում է հեղինակը:
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին պարոն Փաշինյանի եւ Հատուկ քննչական ծառայության գործողությունների արդյունքում ձերբակալվել էր:
2008 թվականին սահմանադրական կարգը խախտելու մասին նրան ներկայացված մեղադրանքները խորը կոնֆլիկտ են պարունակում Փաշինյանի եւ Քոչարյանի միջեւ: Ես անձամբ ինձ պատասխանաու չեմ համարում պարոն Քոչարյանի համար կամ անցյալում նրա վարքագծի, բայց իրավական տեսանկյունից, կարծես, Հայաստանը տանում են անօրինականության շատ վտանգավոր ճանապարհով:
Human Rights Watch-ի վերլուծաբան Անահիտ Չիլինգարյանը կարծում է, որ ժամանակն է քննարկել նուրբ քաղաքական դատավարություններում նախնական եզրակացության չափից ավելի շատ օգտագործման հարցը:
«Դատավորները եւ դատախազները կարող են ճիշտ ուղղությամբ քայլ կատարել եւ դադարել մինչեւ դատը կալանքի տակ պահել: Նրանք պետք է նաեւ ապահովեն, որպեսզի մեղադրանքները հիմված լինեն հավաստի ապացույցների վրա եւ չափազանց շատ չլինեն, որպեսզի ստիպեն լռել մյուսներին կամ վրեժ լուծեն այն մարդկանցից, որոնց դիրքորոշումը հակասում է իշխանություններին:
Քաղաքական դրդապատճառներ ունեցող դատական հետապնդումների մասին հարցի լուծումը բարդ կլինի, բայց շատ կարեւոր Հայաստանի քրեական արդարադատության հանդեպ հավատը վերականգնելու համար», - նշում է նա:
Chatham House-ի աշխատակից Լոուրենս Բրոերսը կասկածելի է համարում՝ կարող է արդյոք Հայաստանի դատական համակարգը Քոչարյանին «վստահության արժանի իրավական գործընթաց առաջարկել»:
«Խնդիրն այն է, որ Հայաստանի արդարադատության համակարգին դժվար թե ժամանակը բավականացնի բարեփոխումների համար: Վտանգավոր է այն, որ բարձր ստանդարտներին հետեւելուց հրաժարվելը կարող է այս գործընթացը «հաղթողի արդարարության» նմանվել:
Փաշինյանը պետք է դասեր քաղի Վրաստանի իրավիճակից, որտեղ Միասնական ազգային շարժումը եւ «Վրացական երազանքը» կասկածելի արդարությամբ ձախողեցին քաղաքական բարեփոխումները...Սա երկարաժամկետ հեռանկարում կարող է Փաշինյանի դեմ շրջվել», - կարծում է Բրոերսը:
Փաշինյանը խոստացել է ժամանակավոր առաջնորդ լինել, սակայն «հարմար» է, որ ընտրությունների օրը դեռ չի նշանակվել: Մինչ այդ Փաշինյանը եւ նրա մարդիկ զբաղվում են իշխանության զավթումով, ինչի արդյունքում Հայաստանում ժողովրդավարության մնացորդները կարող են ոչնչացվել:
Եթե Հայաստանը լուրջ է վերաբերվում դեպի Արեւմուտք իր քաղաքականության կողմնորոշմանը, այդ թվում մեծ եվրոպական ինտեգրմանը, նրան հարկավոր է պահպանել միջազգային իրավունքի եւ մարդու իրավունքների նորմերը, այդ թվում հետեւել Եվրոպայի խորհրդի որոշումներին, որը հավանություն է տվել 2008-ի ընտրությունների արդյունքներին:
Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդումը առաջնային նշանակություն ունի այդ կայունության ապահովման համար:
Թեեւ հասկանալի է, որ Փաշինյանը նորեկ է քաղաքականության մեջ, նա չպետք է հատի որոշ կարմիր գծեր, այդ թվում մասնակցի վենդենտայի եւ ոչնչացնի Հայաստանի փխրուն իրավական կարգը:
Բոլորին հայտնի է, որ Քոչարյանը նման մեղադրանքներ է առաջ քաշել Փաշինյանի դեմ իր կառավարման ժամանակ: Սակայն նույն անօրինական գործողությունների իրականացումն, ի վերջո, կվնասի հենց Փաշինյանին»:
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
09:49
09:27
09:04
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44