Օգոստոսի 29-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի է ունեցել եզակի նվիրատվության միջոցառում:
Սիրիահայ հայրենադարձ Ջորջ Բարսեղյանը թանգարանին նվիրաբերել է ընտանեկան մասունք՝ Այնթապի հերոսամարտի ընթացքում օգտագործված ատրճանակ:
Մասնագիտությամբ բժիշկ Ջորջ Բարսեղյանն արդեն վեց տարի է մշտական բնակություն է հաստատել Հայաստանում: Առավել կապվելով հայրենիքին՝ նա հաստատապես որոշել է սերնդեսերունդ փոխանցված ընտանեկան մասունքը` ատրճանակը, ի պահ տալ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:
«Սա է իր վերջնական և մշտական գտնվելու արժանի վայրը` մեկուկես միլիոն զոհերի հիշատակը հավերժացնող սրբատեղին, որտեղ այն հնարավորինս մոտ է նահատակների հոգիներին»,- համոզված է պարոն Բարսեղյանը:
Ատրճանակը պատկանել է նրա հոր մեծ հորը՝ Գիրգոր /Գեվիրկ/ Բարսեղյանին, ով մասնակցել է Այնթապի հերոսամարտերին:
Ջորջ Բարսեղյանը զենքը Հայաստան գալուց առաջ ի պահ է տվել Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը, և միայն վերջերս Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանի ջանքերով կարողացել են դուրս բերել Սիրիայից:
«Սա չափազանց կարևոր նվիրատվություն է, թանգարանային միավոր, որն իր մեջ խտացնում է հայ ժողովրդի մարտական ոգին, վերապրելու կամքն ու հաղթանակի նկատմամբ ունեցած վստահությունը»,- գտնում է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Մարգարյանը:
Միջոցառման ներկա էին ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը, «ՀՑԹԻ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ և այլ հյուրեր:
Նարինե Մարգարյանը պարոն Բարսեղյանին ու պարոն Փոլադյանին հանձնեց շնորհակալագրեր՝ տպագրված ձեռակերտ թղթի վրա, որը պատրաստվում է ապրիլի 24-ին հավաքված ծաղիկների թերթիկների վերամշակումից և, իհարկե, ՀՑԹԻ հատորներից «Մաքառելով կյանքի ու արժանապատվության համար. ինքնապաշտպանական մարտերը Մեծ Եղեռնի տարիներին» գիրքը:
ՀՀ Սփյուռքի նախարարին նույնպես տրվեց ՀՑԹԻ հրատարակություններից:
Այս միջոցառման առիթով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը պատրաստել էր նաև ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Այնթապին:
18:36
18:13
18:02
17:52
17:25
17:09
16:48
16:28
16:09
13:36
13:19
13:03
12:44
12:35
12:14
11:55
11:36
11:19
11:08
10:44
16:09 07.08.25
13:03 07.08.25
11:08 07.08.25
10:19 07.08.25
17:52 07.08.25
10:44 07.08.25
16:28 07.08.25
13:36 07.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03