Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ քննվում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը:
Մեղադրյալ Դավիթ Համբարձումյանը հրաժարվել է ներկայանալ դատական նիստին:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Մասիսի քաղաքապետի պաշտպան Տիգրան Աթանեսյանը.
«Դավիթ Համբարձումյանը հրաժարվել է դատական նիստին ներկայանալուց, քանի որ նիստը նախագահում է Մնացական Մարտիրոսյանը։ Փաստաբաններս ամեն դեպքում գտնում ենք, որ նիստին մասնակցելը ճիշտ է»:
Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի փաստով մեղադրանք է առաջադրվել Դավիթ Համբարձումյանին, մեղադրանք է առաջադրվել նաև ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով, գործերը մեկ վարույթում են:
Նշենք, որ Հովտաշենում տեղի ունեցածի փաստով Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով,իսկ Էրեբունիի դեպքերով նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 225-րդ հոդվածի հատկանիշներով։
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասով քաղաքապետի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Դատախազը բողոքարկել էր դատարանի որոշումը և միջնորդել, որ Մասիսի քաղաքապետին կալանավորեն, սակայն դատարանը դատախազի միջնորդությունը ևս չէր բավարարել:
Այնուհետև դատարանը Դավիթ Համբարձումյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել է:
12:34
12:33
12:27
12:16
12:02
11:44
11:28
11:05
10:33
10:17
10:00
09:42
09:14
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03